23-10-2026 / 12:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռեզայի. Քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի

2026/10/23 10:59
Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմի դեպքում իրանական կողմն ավելի լայնածավալ գործողություններ է նախատեսում։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

«ԱՄՆ-ն տարածաշրջանում արժեքավոր ակտիվներ ունի։ Պատերազմի դեպքում թիրախում կարող են հայտնվել նաև մալուխները, տվյալների կենտրոններն ու արհեստական բանականության ենթակառուցվածքները։ Եթե բախումը կրկին սկսվի, մենք ավելի լայն ծրագիր կունենանք»,- հայտարարել է Ռեզային։

Ռեզայիի խոսքով՝ վերջին երկու-երեք ամիսներին Իրանը միջին հաշվով ամեն գիշեր թիրախավորել է «մաքսանենգությամբ զբաղվող» մոտ հինգ նավ։ Նա պնդել է, որ այդ գործողությունների հետ կապված ուժերը ղեկավարում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը, և դրանցում օգտագործվում են նաև ԱՄԷ-ի ռազմական ուժերը։

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի կառավարումը Իրանի համար ազգային կապիտալ է, և հարցը միայն նավերից վճարներ գանձելը չէ։ «Հիմնական հարցը անվտանգությունն է։ Անվտանգության, ապահովագրության և շրջակա միջավայրի պահպանության ծախսերի համար նույնպես կարելի է գումար գանձել, սակայն նեղուցի կառավարման կարևորությունը դրանից ստացվող եկամտից շատ ավելի մեծ է»,- ասել է նա։

Ռեզային հայտարարել է, որ Իրանը չի վերադառնա նախկին դիվանագիտական գործընթացին, սակայն չի հրաժարվի դիվանագիտությունից։ «Մենք միջնորդների միջոցով ներկայացրել ենք յոթ նոր պայման։ Քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել, Իրանը չի բացի նեղուցը և չի վերադառնա բանակցությունների»,-ասել է նա։

Իրանի ԱԱԳԽ քարտուղարի խոսքով՝ նոր մոտեցման առանձնահատկությունն այն է, որ անվտանգության երաշխիքները ներառվելու են հենց համաձայնագրի կառուցվածքում։ Նախ պետք է կատարվեն ստանձնած պարտավորությունները, այնուհետև Իրանը որոշում կկայացնի Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ, իսկ դրանից հետո կվերսկսվի նավարկությունը՝ Օմանի հետ համաձայնեցված նոր պայմանավորվածությունների հիման վրա։

«Մենք այլևս շահագրգռված չենք այնպիսի համաձայնագրով, որի միակ երաշխիքը նրանց քաղաքական բարի կամքն է»,- նշել է Ռեզային։

Նրա խոսքով՝ եթե Վաշինգտոնը կատարի իր պարտավորությունները, Հորմուզի նեղուցի բացման և դիվանագիտական գործընթացի շարունակման հնարավորություն կլինի։ Միաժամանակ, Իրանը, նրա խոսքով, չի հրաժարվի այն լծակից, որը հակառակ կողմին բերել է բանակցությունների սեղանի շուրջ, մինչև չհամոզվի, որ ստանձնած պարտավորությունները կատարվում են։

Tags: ԱՄՆ-Իրան պատերազմ
Նախորդ Լուրը

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Իրանցի փորձագետ. Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ

23/10/2026
Ադրբեջան

Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու

23/10/2026
Ադրբեջան

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետ է նշել

22/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռեզայի. Քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի

23/10/2026

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

23/10/2026

Իրանցի փորձագետ. Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ

23/10/2026

Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)