ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի լիագումար նիստում կքննարկի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։
Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Քվեարկության արդյունքում որոշվել է նախագիծն ընդգրկել Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում։
Նշվում է, որ ԱՄՆ-ում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն արդեն ավարտվել են։
Հայաստանում համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագիրն ուժի մեջ կմտնի։







