Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավարի՝ զբոսաշրջության և մշակութային հարցերով տեղակալ Յ․ Դադաշզադեն հայտարարել է, որ Արասից Երևան զբոսաշրջային միջանցք է գործարկվելու։
Նա ընդգծել է, որ Հայաստանը Պարսից ծոցի հարակից երկրների հիմնական զբոսաշրջային ուղղություններից է, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում զբոսաշրջությունը «հալալ» չէ, այդ իսկ պատճառով Արասից Երևան զբոսաշրջային միջանցք է ստեղծվելու, որը կենտրոնացած կլինի «հալալ» զբոսաշրջության վրա։
Ըստ Դադաշզադեի՝ այս ծրագրով Իրանը բաժին կստանա տարածաշրջանի զբոսաշրջությունից։