04-12-2025 / 09:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո թուրքերն այսօր այնտեղ նամազ են անցկացնում (Տեսանյութ)

2020/07/24 13:01
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն

Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածվելուց հետո, Թուրքիայի իշխանությունները այսօր՝ հուլիսի 24-ին, 86 տարի անց առաջին համընդհանուր ուրբաթօրյա նամազն (մուսուլմանական աղոթք) են անցկացնում։

Հուլիսի 24-ին առաջին նամազի նշանակումը պատահական չէ ընտրված։ 97 տարի առաջ՝ 1923թ․ նույն օրը կնքվել է Լոզանի պայմանագիրը։ Ինչպես նաև 21 տարի առաջ այս օրը Ստամբուլի նախկին քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազատ է արձակվել բանտից։

Տաճարի ներսում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր շուրջ 500 մուսուլման է մասնակցում ուրբաթօրյա աղոթքին։ Բացի այդ համընդհանուր նամազ է անցկացվում Սուրբ Սոֆիայի տաճարին հարակից Սուլթան Ահմեդ մզկիթում (Կապույտ մզկիթ)։ 

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նամազին մասնակցելու համար տարբեր երկրներից, ինչպես նաև Թուրքիայի տարբեր շրջաններից մուսուլմաններ են մեկնել Ստամբուլ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրում են տաճարը որպես մզկիթ վերաբացել հուլիսի 24-ին։  Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սոֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թվականին, մզկիթի կարգավիճակ տալու մասին հրամանագիր:

Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Այա Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ Մոտ 5 դար էլ այն եղել է Օսմանյան կայսրության սկզբում գլխավոր, ապա գլխավոր մզկիթներից մեկը։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի՝ առ այսօր պահպանելով այդ կարգավիճակը։ Իշխող կուսակցությունը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերածելու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու գործիքի։

https://www.facebook.com/tassagency/videos/864011244124645/
Նախորդ Լուրը

ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր

Հաջորդ Lուրը

Լիբանանցի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հասարակություն

Թբիլիսիում ցուցահանդես է բացվել, նվիրված` Ֆրունզիկ Մկրտչյանին և Սոփիկո Ճիաուրելիին (Ֆոտո)

03/12/2025
Հաջորդ Lուրը

Լիբանանցի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)