10-12-2025 / 03:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թբիլիսիում ցուցահանդես է բացվել, նվիրված` Ֆրունզիկ Մկրտչյանին և Սոփիկո Ճիաուրելիին (Ֆոտո)

2025/12/03 12:14
Հասարակություն, Վրաստան

Դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանում անցկացվել է «Անծանոթ պատմություններ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված անվանի դերասաններ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանի և Վրաստանի ու Հայաստանի ժողովրդական արտիստ Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին։ Ներկայացված էին բացառիկ ու հանրությանն անծանոթ լուսանկարներ՝ կինոաստղերի համատեղ նկարահանումներից, կյանքի դրվագներից։ Մշակույթի գործիչ Դավիդ Բեժիտաշվիլիի հեղինակային ցուցահանդեսը կայացավ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի միջնորդությամբ և Վրաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Բացելով երեկոն, խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Էկա Ճիճինաձեն ընդգծեց, որ երկու լեգենդար դերասանների անունները վաղուց արդեն անցել են ազգայինի սահմանն ու ոչ միայն բեմին, այլև հայ ու վրաց ժողովրդի սրտում ամուր կամուրջ գցել։ Դիմելով ներկաներին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր երախտագիտությունը հայտնեց ցուցահանդեսի կայացմանն իր մասնակցությունը բերած յուրաքանչյուրին, հույս հայտնեց, որ այդօրյա միջոցառումն իր բովանդակությամբ ոչ միայն դարերով միահյուսված երկու ժողովուրդների բարեկամության, այլև մարդկային գեղեցիկ շփումների լավագույն դրսևորումներից մեկը դարձավ։ Ժողովուրդներին բարեկամացնելու ճանապարհին, նա մեծապես կարևորեց անհատների դերը, ում կերտած ներկան հավերժանում է տարիների ու դարերի մեջ։

ՀՀ դեսպանը խոսեց Սոփիկո Ճիաուրելիի յուրովի տաղանդի, անկրկնելի հմայքի մասին, մեջբերեց դերասանուհու անզուգական խաղը հատկապես «Կտոր մը երկինք» ֆիլմում, ուր մարմնավորելով հայ կնոջ դերն ու կոտրելով ժամանակի կարծրատիպերը, Սոփիկոյին հաջողվել էր գրավել հայ ժողովրդի սիրտը։ Ցուցահանդեսի հեղինակը կիսվեց երկու լեգենդար դերասանների մասին հետաքրքիր պատմություններով։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև դերասանների մասնակցությամբ ֆիլմերի կոլաժներ։ Դերասաններին մարմնավորող խամաճիկներով հանդես եկավ Թբիլիսիի Գ․Միքելաձեի անվան պետական տիկնիկային թատրոնը։ Երեկոն վարեց անվանի հեռուստալրագրող Նիկոլոզ Ծուլուկիձեն:

Նախորդ Լուրը

Էրդողանը և Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հաջորդ Lուրը

Դեսպան Մկրտչյանն ու Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հարցեր

Այլ Լուրեր

Հայաստան

Ներկայացվել է  #CoP17-ի պաշտոնական տարբերանշանը

09/12/2025
Վրաստան

Վրաստանի պետական ​​համալսարաններում մագիստրոսական ծրագրերը կլինեն անվճար

09/12/2025
Հայաստան

Հայաստանում սպասվում են տեղումներ՝ ձյան և հորդառատ անձրևների տեսքով

09/12/2025
Հաջորդ Lուրը

Դեսպան Մկրտչյանն ու Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հարցեր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ներկայացվել է  #CoP17-ի պաշտոնական տարբերանշանը

09/12/2025

Վրաստանի պետական ​​համալսարաններում մագիստրոսական ծրագրերը կլինեն անվճար

09/12/2025

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Գերմանիայի նախագահի հանդիպումը

09/12/2025

Կարծում եմ՝ ժամանակն է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել. Թրամփ

09/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)