03-04-2026 / 07:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպական խորհրդարան․ «Ալիևն օգտագործում է ՀՀ հետ լարվածության աճը`որպես քաղաքական ընդդիմությունը վերացնելու արդարացում»

2020/08/03 11:42
Ադրբեջան, Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը`«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» (S&D), Ադրբեջանի վերաբերալ հայտարարությամբ է հանդես եկել։ Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի լրջությունը՝ հայտարարությամբ կոչ է արվել Եվրոպական միությանը՝ թիրախավորված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար:

S&D խմբի փոխնախագահ Քեթի Պիրին մտահոգիչ է համարել Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զարգացումները և մասնավորապես ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» (ԱՀ) կուսակցության նախագահի տեղակալ Ֆուադ Գահրամանլիի նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից դաժան խոշտանգումները, որոնց մասին հայտնի է դարձել հավաստի զեկույցներից:

Հայտարարության մեջ նշվել է, որ Գահրամանլին մեկն է այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից՝ հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքներով և Ալի Քերիմլիի հետ ներկայումս ապօրինի կերպով գտնվում է դե-ֆակտո տնային կալանքում:

«Այս դատապարտելի գործողությունները մաս են կազմում նախագահ Ալիևի կողմից ընդդիմության անդամների ահաբեկման, ոտնձգությունների և ձերբակալությունների համակարգի։ Խախտելով Ադրբեջանի օրենսդրությունը և երկրի միջազգային պարտավորությունները` ոտնահարվում են նրանց հիմնական իրավունքները, ինչպիսիք են շփումը իրենց փաստաբանների և ընտանիքների հետ:

Նախագահ Ալիևը օգտագործում է COVID-19 համաճարակը և վերջերս Հայաստանի հետ ռազմական լարվածության աճը` որպես արդարացում երկրի քաղաքական ընդդիմության մնացորդները վերացնելու համար, ինչն անթույլատրելի է»,- ասված է հայտարարության մեջ:

Նախորդ Լուրը

Լապշին․ Ադրբեջանցիները սադրիչ հանրահավաք են կազմակերպում Թել Ավիվի հայկական եկեղեցու մոտ

Հաջորդ Lուրը

Իրանի դեսպան․ «Հայաստանը ԵԱՏՄ-ին կապող կամուրջ է»

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Անվտանգություն

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026
Թուրքիա

Տեղի են ունեցել Թուրքիա-Վրաստան քաղաքական խորհրդակցություններ

01/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանի դեսպան․ «Հայաստանը ԵԱՏՄ-ին կապող կամուրջ է»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)