19-10-2026 / 05:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զորակցություն ու համերաշխություն. Հայաստանի խորհրդարանի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով

2020/08/07 08:37
Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք

Հայաստանի Ազգային ժողովի շենքը որպես աջակցություն բարեկամ Լիբանանի՝ լուսավորվեց այդ երկրի ազգային դրոշի գույներով: Հայաստանի խորհրդարանի շենքը Լիբանանի դրոշի գույներով լուսավորվեց Երևանի ժամանակով ուղիղ 21:00-ին: 

Լիբանանի դրոշի գույներով է լուսավորվել նաև Երևանի քաղաքապետարանի շենքը։ Երևանն ու Բեյրութը քույր-քաղաքներ են։ Քաղաքապետ Հայկ Մարությանը, հրապարակելով շենքի լուսավառ լուսանկարը, նշել է. «Մտքերով ու աղոթքներով եղբայրական Բեյրութի հետ ենք»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: 

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր էր հայտարարվել։ 

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 137-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի թվում 11 հայ կա։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել էր, որ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, եւ այլ պարագաների տեսքով:

Նախորդ Լուրը

ՀՀ ՊՆ-ն հարվածային ավիացիայի վարժանքների տեսանյութ է հրապարակել

Հաջորդ Lուրը

Աննա Հակոբյանը` Կանայք հանուն խաղաղության նախաձեռնությանը ադրբեջանցիների միանալու մասին

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026
Իրան

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026
ԱՄՆ

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Հաջորդ Lուրը

Աննա Հակոբյանը` Կանայք հանուն խաղաղության նախաձեռնությանը ադրբեջանցիների միանալու մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)