05-12-2025 / 02:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրացահայ պատգամավոր Հենզել Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում են սպանել

2020/08/11 13:19
Uncategorized

«Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում սպանել, և նրանից 5 մլն դոլար շորթելու փորձ է եղել: Այս մասին հայտնել է նրա փաստաբանը՝ նշելով, որ Մկոյանը վախեցած է և Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջում:

«Հենզել Մկոյանը ինձ խնդրել է իր անունից հայտարարություն անել: Հարցը վերաբերում է սպառնալիքի, շանտաժի ու շորթման փաստերին: Առաջին փաստը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 20-ին, երբ նրան զանգել են և պահանջել հեռանալ քաղաքականությունից, հանգիստ մնալ, ոչ մեկի հետ կապ չունենալ, այլապես կխլեն իրենից ամենաթանկ մարդուն: Մի քանի օր անց՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել երկրորդ հեռախոսազանգը և Մկոյանին ասել են՝ «օլիգարխ, որ բիզնեսով ես զբաղված, ինչո՞ւ փող չես վճարում, մեզ 5 մլն պետք է տաս»։ Մկոյանը հարցրել է, թե ովքեր են և ինչու պետք է նա փող տա, որին խոսողներից մեկը պատասխանել է, որ 15 տարի բանտում է եղել, եթե իրենց կողմից տրված հաշվեհամարին 5 մլն դոլար չփոխանցի, նրան կսպանեն և 20 տարի նորից կնստեն»,- «Ալիք մեդիայի» փոխանցմամբ հայտարարել է Մկոյանի փաստաբանը:

Հարկ է նշել, որ երկու դեպքում էլ պատգամավորի հետ խոսել են ռուսաց լեզվով: Մկոյանն ու իր ընտանիքը սթրես են ապրում սպառնալիքների պատճառով և պատգամավորը պահանջում է, որ նշված դեպքերը քննի գլխավոր դատախազությունը: Մկոյանի փաստաբանը հայտնել է, որ Վրաստանի խորհրդարանի անդամին սպառնալու և գումար շորթելու գործով դիմել են դատախազությանը, սակայն նրանց դիմումը հայտնվել է շրջանային ոստիկանության բաժանմունքում: Նրանց պնդմամբ՝ այս հարցը շրջանային ոստիկանությունը չպետք է քննի:

Մկոյանը դիմել է Վրաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, որպեսզի նրա ընտանիքի անդամների կյանքը պաշտպանված լինի: Նա ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջել:

Նախորդ Լուրը

Վրացահայ Անդրանիկ Մինասյանը՝ ԹՊՀ Իրավաբանական ֆակուլտետի տարվա լավագույն մագիստրոս

Հաջորդ Lուրը

Մինսկում հետընտրական կրքերը չեն հանդարտվում․ կա 1 զոհ

Այլ Լուրեր

No Content Available
Հաջորդ Lուրը

Մինսկում հետընտրական կրքերը չեն հանդարտվում․ կա 1 զոհ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)