04-12-2025 / 08:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ. Թուրքիան պետք է անմիջապես դադարեցնի գործողություններն Արևելյան Միջերկրականում

2020/08/17 10:28
Թուրքիա, Տնտեսություն, Քաղաքականություն

Թուրքիայի կառավարությունը պետք է դադարեցնի Հունաստանի հետ վիճելի Միջերկրական ծովի ջրերում նավթի և գազի հետախուզման ուղղությամբ բոլոր աշխատանքները: Այս մասին ասված է օգոստոսի 16-ին հրապարակված ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարության մեջ:

«Ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել այս գործունեությունը, ինչպես նաև ամբողջովին և բարեխղճորեն ներգրավվել Եվրամիության հետ լիարժեք երկխոսության մեջ», – ասել է Բորելը:

Դիվանագետն անդրադառնալով Թուրքիայի հրապարակած նոր Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագրին, ասել է, որ Կիպրոսի և Եգիպտոսի ծովային գոտում թուրքական «Yavuz» նավի կողմից հորատման աշխատանքների վերսկսումը մեծացնում է լարվածությունը Արևելյան Միջերկրականում:

Նշենք, որ անցյալ տարվանից Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի  կողմից Միջերկրական ծովում գազի որոնման աշխատանքների պատճառով, տարածաշրջանում լարվածությունը սրվել է: Վերջերս Եվրամիությունը հայտարարել է, որ Կիպրոսի ափերին նավթի և գազի որոնման Թուրքիայի ծրագիրը մտահոգություն է առաջացրել տարածաշրջանում:

Նախօրեին Թուրքիայի հրապարակած Navtex-ի ծանուցագրով նախատեսվում է մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել «Yavuz» նավի հորատման աշխատանքները, որոնց կմիանան նաև թուրքական «Էրթուղրուլ բեյ», «Օսման բեյ» և «Օրհան բեյ» նավերը:

Հիշեցնենք, որ Թուրքիան որոշել է Միջերկրական ծովում սեյսմիկ հետազոտություններ անցկացնել ՝ չնայած Հունաստանի բողոքներին: Այս հարցում Աթենքին աջակցել է Ֆրանսիան, ինչի կապակցությամբ նա Միջերկրական ծովի արևելյան մասում երկու «Rafale» կործանիչ և ֆրեգատ է տեղակայել:

Նախորդ Լուրը

ՀՀ-ն հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին ու սատարում Հունաստանին և Կիպրոսին

Հաջորդ Lուրը

Բեյրութի պայթյունի արդյունքում մոտ 2.000 բժիշկ է տուժել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

Բեյրութի պայթյունի արդյունքում մոտ 2.000 բժիշկ է տուժել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)