30-07-2026 / 02:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը՝ ադրբեջանցի բլոգերին. «Ղարաբաղի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով չի կարելի խոսել»

2019/11/21 07:12
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը մասնակցեց նաև Ադրբեջանը ներկայացնող բլոգեր։

Վերջինիս ևս թույլատրվեց հնչեցնել իր հարցը, որ նախաբան ուներ, թե ողջ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների «ցեղասպանությունը Հայաստանի կողմից»։ Ապա նա հորդորեց դադարեցնել պատերազմն ու «ազատել իրենց հայրենիքը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող պատկերացնել, որ հայը կկարողանար մուտք գործել ադրբեջանական կողմի նմանակերպ որևէ միջոցառման, հարց տալ Ադրբեջանի որևէ պաշտոնյայի։ Ապա Փաշինյանը հայտարարեց՝ երաշխավորում է բլոգերի և նրա գործընկերոջ անվտանգությունը։

«Դուք ասացիք, որ ամբողջ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը, սա սովորական սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի կազմակերպի իշխանությունների փոփոխություն Ադրբեջանում», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ինքը խաղաղության բանաձև է առաջարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, երբ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահը կընդունի իմ առաջարկը և նույնպես նման հայտարարություն կանի», – նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա խաղաղության միակ երաշխիքն է։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ղարաբաղի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով չի կարելի խոսել, և ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ Ալիևը կընդունի իր առաջարկը՝ կրկնել այդ հայտարարությունը։

https://www.facebook.com/armgovernment/videos/442014430047193/
Նախորդ Լուրը

Թուրքիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակիցներ են բերման ենթարկվել

Հաջորդ Lուրը

Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախի զբոսաշրջության գործակալությունը պահանջում է Marriott-ից դադարեցնել Շուշիի և Ստեփանակերտի զբոսաշրջային գովազդը

29/07/2026
Իրան

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ Խուդաթյան

29/07/2026
Թուրքիա

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա. Բոզան

29/07/2026
Հաջորդ Lուրը

Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արցախի զբոսաշրջության գործակալությունը պահանջում է Marriott-ից դադարեցնել Շուշիի և Ստեփանակերտի զբոսաշրջային գովազդը

29/07/2026

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ Խուդաթյան

29/07/2026

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա. Բոզան

29/07/2026

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

29/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)