04-12-2025 / 17:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանն Ադրբեջանի դեսպանին խորհուրդ է տալիս չաղավաղել Նորին Սրբության կոչը

2020/09/01 09:48
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

ACI Stampa-ն «Քահանայապետական դիվանագիտություն» խորագրի ներքո օգոստոսի 29-ին հրապարակել է նոր հոդված, որում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը կրկին անդրադառնում է Հայաստանի պետական սահմանի որոշ հատվածներում անցած ամիս ադրբեջանական կողմի իրականացրած ագրեսիային։

Հոդվածում Նազարյանը մեկնաբանում է Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993թ․ բանաձևերը յուրովի ներկայացնելու փորձերը, նշելով, որ ադրբեջանական կողմն այդ քայլին է դիմում ձգձգելու համար բանակցությունները, մեղադրելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, նպատակ ունենալով վիժեցնել փոխհամաձայնեցված լուծման հասնելու հնարավորությունը։ Հոդվածում ՀՀ դեսպանը պարզաբանում է, որ բանաձևերը կենտրոնանում են ոչ թե խաղաղ գործընթացի, այլ բռնությունների դադարեցման պահանջի վրա, ինչն անգամներ խախտվել է Ադրբեջանի կողմից, և որ այդ մասին արտացոլված է նաև բանաձևերում։

Ավելին, ՀՀ դեսպանը հիշեցնում է ադրբեջանցի իր գործընկերոջը, որ 27 տարի առաջ ընդունված այդ բանաձևերում չկա որևէ հղում այսպես կոչված «Հայաստանի զինված ուժերի դուրս բերման մասին» ու հավելում, որ ԱԽ բանաձևերը Լեռնային Ղարաբաղի հայությանը ճանաչել են որպես հակամարտության կողմ։ Կ․Նազարյանն այնուհետև նշում է, որ ադրբեջանական կողմը ձևացնում է, թե իբրև գոյություն չունի 1994թ․-ի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրն ու զավեշտալիորեն հղում կատարում ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովին, որն ի դեպ, ողջունել է հրադադարի համաձայնագիրը և դրա ստորագրողներին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղին, ճանաչել որպես հակամարտության կողմ։

ՀՀ դեսպանն այնուհետև հոդվածում խոսում է հիմնախնդրի էության՝ արցախահայության կողմից միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իր իրավունքի իրականացման ու դրան ի պատասխան Ադրբեջանում բնակվող 400 հազար հայության հանդեպ Բաքվի ղեկավարության էթնիկ զտումների, ջարդերի ու նաև ԼՂՀ հանդեպ լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացնելու քաղաքականության մասին։

Հիշեցնելով, որ ԼՂ խաղաղ գործընթացն ուղղորդելու նպատակով միջազգային հանրությունն ու հակամարտության կողմերը մանդատ են տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, դեսպան Նազարյանը խորհուրդ է տալիս Ադրբեջանի դիվանագետին չփորձել աղավաղել Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի՝ (երկխոսության ու բարի կամքի միջոցով հարատև խաղաղ լուծման հասնելու) ավելի վաղ արված կոչը, ու փոխարենը համարձակորեն ու հստակորեն ձևակերպել ասելիքը, եթե Ադրբեջանը ցանկանում է վերանայել ԵԱՀԿ Մինսկի գործընթացին տված իր համաձայնությունը։

Նախորդ Լուրը

Հայաստանաբնակ քրդերը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա են անցկացրել ընդդեմ Թուրքիայի ցեղասպան գործողությունների

Հաջորդ Lուրը

Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում․ Զոհրաբ Մնացականյան

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում․ Զոհրաբ Մնացականյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)