27-07-2026 / 03:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են լինելու. Դավիթ Տոնոյան

2020/09/16 17:36
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

ԱԺ հարցուպատասխանի ժամին, մինչև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին հարցին արձագանքելը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել այսօր սահմանին զոհված զինծառայողի հիշատակը:

Նախարարը հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ-ն  իրականացնում է ամրաշինական աշխատանք, որպեսզի որոշակիորն չեզոքացնի  հայկական դիքապահների և դիրքերի գերակայությունը և առավելությունը և այդ պատճառով օգտագործում է տարբեր տրամաչափերի զենք: Ըստ նախարարի,  արդեն երկու շաբաթ է, ինչ այս իրավիճակն է:

«Մենք տեղեկատվական զսպվածություն էինք ցուցաբերել, երեկ ադրբեջանցիները, ունենալով վիրավոր,  ահազանգեցի այս խնդրի վերաբերյալ»,- հայտնեց նախարարը և հավելեց, որ ամբողջ այս տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչին:

«Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Ցավով արձանագրելով, որ հայկական կողմն այսօր զոհ է ունեցել՝ Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունը, բարձրացրել է զգոնությունը: Այդ մտահոգությունները մեր համար կանխատեսելի էին, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը հայտնեց, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո սահմանի տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են:

«Հույս ունենք, որ մեր ԶՈՒ համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողություններն համարժեք են լինելու»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը:
 

Նախորդ Լուրը

Իրանի նախագահ. «Ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ԱՄՆ փորձն ապարդյուն է»

Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Լիբանան

Այլ Լուրեր

Իրան

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026
Անվտանգություն

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

24/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Լիբանան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

24/07/2026

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

24/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)