03-05-2026 / 17:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին անգամ ատոմակայանին ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից. Պապիկյանի ելույթը՝ ԱԷՄԳ-ում

2020/09/22 14:43
Անվտանգություն, Հայաստան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ելույթ ունենալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)  64-րդ գլխավոր համաժողովում, անդրադարձել է Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքին:

«Կորոնավիրուսի դեմ պայքարի այս դժվարին պայմաններում Հայաստանը բախվեց մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր և աննախադեպ մարտահրավերի: Խոսքս Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու իրական սպառնալիքի մասին է, որը հնչեցրել է Հայաստանի հարևան պետության ներկայացուցիչը։ Առաջին անգամ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Ավելին, մի պետության, որը միջազգային հանրությանառջև դիրքավորվում է որպես նրա պատասխանատու անդամ և միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ:

Ցավոք, մինչ օրս միջազգային հանրությունը չունի արդյունավետ զսպող մեխանիզմներ` որևէ պետության կողմից ատոմակայանների անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները կանխելու, ինչպես նաև արդեն հնչած սպառնալիքներին արդյունավետ և ժամանակին արձագանքելու համար:

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:

Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ»,-ասել է Պապիկյանը։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը հարձակման հող է նախապատրաստում. Եգիպտացի վերլուծաբանն այդտեղ տեսնում է Թուրքիայի ձեռագիրը

Հաջորդ Lուրը

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026
Անվտանգություն

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026
Հայաստան

Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հետընթաց է գրանցել

30/04/2026
Հաջորդ Lուրը

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)