02-02-2026 / 15:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանը ներքաղաքական ճգնաժամի շեմին. Մեկնաբանում է վրացագետը

2019/11/26 11:33
Վրաստան, Տեսակետ, Քաղաքականություն

«Չնայած Վրաստանում ստեղծված բավականին բարդ ներքաղաքական իրավիճակին` երկրում հեղափոխական սցենարները բացառվում են, մանավանդ որ հերթական` 2020 թվականի ընտրություններին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել», – «RegionMonitor»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Ջոնի Մելիքյանի գնահատմամբ՝ վրացական իշխանությունները վերահսկում են իրավիճակը:

«Բողոքի ցույցեր դեռ կլինեն, բայց մոտ ժամանակներս լարվածությունը կմարի է: Իշխող թիմին հաջողվում է ամեն ինչ պահել իր վերահսկողության տակ։ Ընդդիմությունն էլ իր հերթին ոստիկանությունից ծանուցումներ է ստացել, որ բոլոր գործընթացները պետք է մնան օրենքի շրջանակներում», – ասաց Մելիքյանը:

Փորձագետի կարծիքով՝ 2020 թվականի ընտրություններում իշխող «Վրացական երազանքին» կհաջողվի մնալ իշխանության գլխին, բայց ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» էլ լավ դիրքեր կպահպանի, քանի որ եթե ԸՕ-ում ոչինչ չփոխվի, ընդդիմադիր կուսակցությունները կրկին դաշինքներ կազմելով հաջողություններ կգրանցեն:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույցեր սկսվեցին` ընդդեմ իշխող «Վրացական երազանքի»  կուսակցության եւ Բիձինա Իվանիշվիլու։ Ցույցերի պատճառը նոյեմբերի 14-ին խորհրդարանում տապալված քվեարկությունն էր, որի ժամանակ չհաստատվեց համամասնական ընտրակարգին անցնելու սահմանադրական օրինագիծը: Խորհրդարանի շենքի մոտ վրաններ տեղադրած և այնտեղ գիշերող ակտիվիստները պահանջում էին համամասնական ընտրակարգով վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, ժամանակավոր կառավարություն ձևավորել և վերակազմավորել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս առավոտ Վրաստանի ՆԳ ուժերի կողմից անցկացված միջոցառումների արդյունքում օրենսդրական մարմնի մուտքերն ազատվել են ցուցարարներից։ Արդյունքում վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին անհնազանդություն) և 166-րդ (խուլիգանություն) հոդվածներով հաշվի առնված իրավախախտումների համար ձերբակալվել էր 28 անձ: Տուժել էր երեք քաղաքացի:

նշենք, որ թեև ցույցերի արդյունքում իշխող «Վրացական երազանքի» մի քանի ներկայացուցիչներ վայր դրեցին իրենց մանդատները և միացան ընդդիմադիրներին, սակայն, իշխող «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցությունը դեռևս շարունակում է ամենամեծը մնալ:

Նախորդ Լուրը

Ադրբեջանցի լրագրողը կիսվել է իր տպավորություններով՝ Երևան կատարած այցից

Հաջորդ Lուրը

Իրանն ու Հայաստանը քննարկում են ուղիղ ապրանքաշրջանառության անցնելու հնարավորությունները

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Իրան

Խամենեի. Եթե ԱՄՆ-ն պատերազմի սկսի, դա կվերածվի տարածաշրջանային պատերազմի

02/02/2026
Հայաստան

Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր

30/01/2026
Հաջորդ Lուրը

Իրանն ու Հայաստանը քննարկում են ուղիղ ապրանքաշրջանառության անցնելու հնարավորությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)