26-07-2026 / 12:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Համացանցի, սոցիալական ցանցերի սահմանափակում. Ադրբեջանը փորձում է զսպել խուճապային տրամադրությունը

2020/09/29 15:11
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Արդբեջանի տարածքում սոցիալական ցանցերի, առհասարակ, համացանցի հասանելիության սահմանափակումներ կան պետական մակարդակով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ nրոնց մոտ պաշտոնական կայքերը չեն աշխատում: Սոցիալական ցանցերում էլ շատ խիստ սահմանափակում կա: Այդ ամենի հիմնական նպատակն իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է:

«Նրանց մոտ դեռ սպանված զինծառայողների 80 անուն էր արձանագրվել, սակայն կորուստների թիվը շատ ավելին է: Այնտեղ փորձում են թաքցնել կորուստների մասին տվյալները, առհասարակ խուսափում են այդ մասին խոսելուց՝ փորձելով զսպել խուճապային տրամադրությունները Ադրբեջանի տարածքում»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նկատեց, որ Ադրբեջանում պաշտոնական տեղեկություն գրեթե չի հրապարակվում, և նման պարագայում այդ բացը սկսում է լցվել հայաստանյան հրապարակումներին հետևելով:

«Փաստացի, մենք ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանցիները հայկական լրատվամիջոցներին հետևելով են տեղեկություն ստանում ռազմական գործողությունների մասին: Մեր լրատվամիջոցների ինտենսիվ աշխատանքն այդ առումով շատ օգտակար է, հնարավորություն է ցույց տալ Ադրբեջանին, թե ինչ իրական իրավիճակ է ռազմաճակատում»,- ասաց Տաթև Հայրապետյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ: Հայկական կողմն ունի 84 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ՝ ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, հակառակորդն ունի ավելի քան 400 մարդկային կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 միավոր զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 միավոր ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 միավոր ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Նախորդ Լուրը

ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար

Հաջորդ Lուրը

ԱԱԾ․ Արցախին օգնելու նախաձեռնությունները պետք համակարգեն պետկառույցները

Այլ Լուրեր

Իրան

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026
ԱՄՆ

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

24/07/2026
Հաջորդ Lուրը

ԱԱԾ․ Արցախին օգնելու նախաձեռնությունները պետք համակարգեն պետկառույցները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

24/07/2026

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

24/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)