06-06-2026 / 06:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը՝ խորհրդարանը ցրելու որոշման մասին. «Նրանք պատրաստվում են գողանալ ևս մեկ ընտրություն»

2019/11/29 07:03
Ադրբեջան, Քաղաքականություն

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանում տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում է ընդունվել ցրել խորհրդարանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում կուսակցության գործադիր քարտուղար Ալի Աhմեդովը նշել է, որ «այդ նախաձեռնությամբ կուսակցությունը ցանկանում է աջակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իրականացվող բարեփոխումներին»:

«Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհուրդը կոչ է արել իշխող կուսակցության պատգամավորներին նախաձեռնությամբ հանդես գալ և խորհրդարանի լուծարման վերաբերյալ նախագահին միջնորդություն ուղարկել:

Ահմեդովը հույս է հայտնել, որ խորհրդարանը ցրելու որոշումը մոտ ապագայում կընդունվի։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ավելի վաղ իշխանությունները և Ալի Ահմեդովը կտրականապես հերքում էին այն լուրերը, որ նախապատրաստվում են լուծարել խորհրդարանը և արտահերթ ընտրությունների կազմակերպել:

Իշխող կուսակցության՝ խորհրդարանը ցրելու որոշման մասին ոճ միանշանակ կարծիք են հայտնել ընդդիմադիր կուսակցությունները։
Մասնավորապես, նրանցից «Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, անդրադառնալով այս զարգացումներին, ֆեյսբուքյան էջում գրել է, որ խորհրդարանը նախապես լուծարվում է, որպեսզի ռեժիմը հանկարծակի ընտրություններ անցկացնի իրենց հաջորդ կեղծիքների համար:  

«Նրանք հասկանում են, որ բողոքող ընտրազանգվածն ամեն օր աճում է: Կառավարությունը դեռ չգիտի, թե ինչպես կփոխվի ուժերի դասավորվածությունը մինչև հաջորդ աշնանը:Կարող եմ վստահորեն ասել, որ ազատ ընտրություններ և բարեփոխումներ չարժե սպասել: Նրանք պատրաստվում են գողանալ ևս մեկ ընտրություն»,-գրել է ընդդիմադիր առաջնորդը:

Իսկ «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, դրական համարելով որոշումը, ասել է.

«Խորհրդարանը լուծարելու հիմքերը ի հայտ եկան մայիսին, երբ Ազգային ժողովը հրաժարվեց ուսումնասիրել մեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները:  Այնուհետև խորհրդարանը խուսափեց իր օրենսդրական գործառույթներից, և դա հիմք հանդիսացավ լուծարման համար: Մենք  լուծարումը դրական ենք համարում և պատրաստվում ենք ընտրություններին»:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլըն ասել է, որ խորհրդարանը պետք է ցրվի, քանի որ այն չի ձևավորվել ժողովրդի կամքով:

«Բայց որպեսզի կրկին չստեղծվի այդպիսի խորհրդարան, անհրաժեշտ են բարեփոխումներ ընտրական օրենսգրքում », – գրել է Հաջիլըն իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում, ուստի սպասվում է, որ վերոնշալ որոշումը կընդունվի։ Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ նոյեմբերի 1-ին: Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020թ. նոյեմբերին:

Նախորդ Լուրը

Ջավախքում ապամոնտաժել են հայկական գյուղերի՝ հայերեն նշագրումով ցուցանակները

Հաջորդ Lուրը

Թբիլիսիում ցուցարարները Իվանիշվիլիի պատկերով թղթադրամներ են կախել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Միջազգային

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել՝ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության գալու համար

05/06/2026
Հաջորդ Lուրը

Թբիլիսիում ցուցարարները Իվանիշվիլիի պատկերով թղթադրամներ են կախել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)