17-05-2026 / 21:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

2025/11/19 17:25
Հասարակություն, Հարավային Կովկաս

Երևանյան միջազգային թատերական փառատոնը նոյեմբերի 19-ից 30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կհյուրընկալի հետաքրքիր թատերախմբերի ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից։ Հանդիսատեսը փառատոնային օրերին հնարավորություն կունենա վայելել «Սիրո նամակ Հայաստանին»,  «Լիր արքա»,  «Փոքրիկ ծառ-հսկան», «Քեռի Վանյա», «Փափլիկը»,  «Կարլ Մարքս. խոստովանություններ», «Պեպո»,  «Իմ սիրտը լեռներում է»,  «Մացառուտներ», IN C ներկայացումները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր և նախագահ Վարդան Մկրտչյանն ասաց, որ փառատոնը կազմակերպում են պետական թատրոնի ռեսուրսներով։  «Հայկական թատրոնի միջազգայնացման գաղափարը պարզապես գաղափար չէ, այլ ամենօրյա հետևողական աշխատանք։ Սա նաև մտածողության փոփոխության է բերում. մենք բացում ենք մեր դարպասները, ընդունում ենք  հյուրերի, աշխատում ենք նրանց հետ ու փորձում մերը փոխանցել նրանց»,-նշեց Մկրտչյանը։

Նա շեշտեց՝ հավատում են խաղաղության գաղափարին, որը փառատոնի առանցքում է, իսկ ստեղծարարությունը դրան հասնելու լավագույն եղանակն է։ 

Փառատոնի անցկացմանն աջակցում են մի շարք կառույցներ, որոնցից է Հայաստանում ԵՄ դեսպանությունը։ Դեսպան Վասիլիս Մարագոսը հիշեցրեց, որ թատրոնը ստեղծվել է անտիկ Հունաստանում, հնագույն քաղաքակրթությունում։ Նրա խոսքով՝  թատրոնի միջոցով նաև քաղաքական երկխոսություն է տեղի ունեցել։ Մարագոսն ընդգծեց, որ ուրախ են աջակցել փառատոնին թատրոնի միջոցով տարբեր ազգերի, լեզուների միջև կամուրջներ կառուցելու գործում։ «Երևանյան միջազգային թատերական փառատոնը բազմազանության, թատերական գործիչների և հանդիսատեսի միավորման ինքնատիպ հարթակ է և հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ իրար։ Հատկապես հրաշալի է, որ այն կարողանում է համադրել դասական և մոդեռն արվեստը»,-նշեց ԵՄ դեսպանն ու հավելեց՝ փառատոնի ծրագիրը հարուստ է ու հագեցած հրաշալի ներկայացումներով։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փառատոնը կարևոր մշակութային իրադարձություն է համարում։ «Ստեղծարարությունն ու խաղաղությունը  մեծ նշանակություն ունեն մեզ համար և շատ կարևոր է, որ գլխավոր թատրոնն է զարգացնում այդ օրակարգը։ Մշակույթի միջոցով այդ առանցքներին անդրադառնալն ուղերձ է մեր հասարակությանն ու միջազգային գործընկերներին, որ Հայաստանն իր ամբողջ ներուժով գնում է դեպի խաղաղություն»,-ասաց նա։

Դանիելյանը կարծում է՝ Երևանյան միջազգային փառատոնը ոչ միայն երաշխավորում է արտասահմանյան բարձրակարգ թատրոնների և արվեստագետների մուտքը Հայաստան և տեղի հանդիսատեսին հնարավորություն է տալիս դիտել յուրահատուկ ներկայացումներ, այլև նույն հարթակում հանդիպում է կազմակերպում տեղի և արտերկրի թատրոնների համար։ «Այս տարի չենք մոռացել մեր հարևաններին՝ Վրաստանին և Թուրքիային. Հայաստանը դառնում է մշակութային խաչմերուկ տարածաշրջանի համար»,-հավաստիացրեց նա և հավելեց՝ քննարկվում է փառատոնը մարզեր տանելու հարցը։

Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոններին միջազգայնացման նոր ուղի հաղորդել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մշակույթի մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը։ 

Նախորդ Լուրը

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

Հաջորդ Lուրը

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

Այլ Լուրեր

Հասարակություն

Վրաստանը ԵՄ երկրներից արտաքսված քաղաքացիների թվով երկրորդ տեղում է

15/05/2026
Հայաստան

Հայաստանում քննարկվում է սոցիալական ցանցեր մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սահմանափակելու հարցը

14/05/2026
Հայաստան

ԱՊՀ-ն դիտորդներ կուղարկի Հայաստանի ընտրություններին

14/05/2026
Հաջորդ Lուրը

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում «համբերատար լինել» Իրանի հարցում

15/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)