31-05-2026 / 10:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳՆ. Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը

2020/10/08 20:04
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորման վերաբերյալ:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։ Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող հայատյացության քաղաքականության մեջ։

Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։ Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը, որի արդյունքում Մերձավոր Արևելքում ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի այս հրեշավոր հանցանքը, որը միաժամանակ նաև մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը։ Այս առիթով հիշեցնում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ։

Նախորդ Լուրը

Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը. Զախարովան՝ սպասվող այցի մասին

Հաջորդ Lուրը

Այս պահին շփման գծի հատկապես հարավային ուղղությամբ ընթանում են համառ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

Այլ Լուրեր

Անվտանգություն

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026
Հայաստան

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հավանականությանը

29/05/2026
Հայաստան

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

29/05/2026
Հաջորդ Lուրը

Այս պահին շփման գծի հատկապես հարավային ուղղությամբ ընթանում են համառ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հավանականությանը

29/05/2026

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

29/05/2026

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա

29/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)