20-11-2025 / 01:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ստամբուլում Պոլսի 85-րդ Հայոց պատրիարքին են ընտրում. Հայտնի է, թե ով ավելի շատ շանսեր ունի

2019/12/09 12:41
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն

Նախօրեին՝ դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Վերջիններս դեկտեմբերի 11-ին հոգևորական պատվիրակների հետ միասին ընտրելու են Պոլսի 85-րդ Հայոց պատրիարքին։
Նշենք, որ հոգևորական պատվիրակները ընտրվել են դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից։ Նրանց թիվը 17 է։
Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ։

Պատրիարքի թեկնածուները. ընտրության կանոնադրությունը

Պատրիարքի թեկնածուները 2-ն են՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։  Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը համակարգող Նախաձեռնող մարմինը այս տարվա հուլիս ամսին դիմել էր Ստամբուլի նահանգապետարան` ընտրության համար պատկան մարմիններից համապատասխան կանոնադրություն ստանալու նպատակով: 1961 թվականի սեպտեմբերի 18-ի նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ ամեն նոր պատրիարքի ընտրության ժամանակ պետությունը կանոնադրություն է սահմանում, որով էլ համակարգվում է ընտրական ողջ գործընթացը: 

Այդպես է եղել 1990 և 1998 թվականների պատրիարքական ընտրությունների ժամանակ:

Ս.թ. սեպտեմբեր ամսին Թուրքիայի ՆԳՆ-ը Պատրիարքարան էր ուղարկել 32 կետից բաղկացած 6-էջանոց կանոնադրությունը, որում տեղ էին գտել ընտրության ընթացակարգին առնչվող մի շարք մանրամասներ: Կանոնադրության 25-րդ կետի համաձայն, Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու կարող էին առաջադրվել միայն պատրիարքարանին ենթակա սրբազանները՝ ներկայիս տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Պատրիարքական աթոռի մյուս հավակնորդները, այդպիսով, զրկվեցին ընտրություններում առաջադրվելու իրավունքից:

Կանոնադրության այս կետը պոլսահայ համայնքում դժգոհության ալիք է բարձրացրել: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը ավանդաբար կարգավորվում էր 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթներով: Սակայն յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետությունը սահմանադրության վրա հիմնված կանոնադրություն է ուղարկել, որով և իրականացվել է ընտրությունը: Չնայած պատրիարքի թեկնածուների՝ Պոլսո աթոռին ենթակա լինելու պայմանը սահմանադրության մեջ նշված է, այնուհանդերձ, ուշագրավ է, որ 1961, 1990 և 1998 թվականներին անցկացված պատրիարքական ընտրությունների ժամանակ պետության կողմից ուղարկված կանոնադրության մեջ նման սահմանափակում չի դրվել: 1961 թվականից ի վեր ընտրված երեք պատրիարքներից երկուսը արտասահմանից են եղել:
Ուշագրավ է, որ թեկնածուներից Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտարարել էր, որ չի առաջադրվի պատրիարքական ընտրություններում:

«Ներկա պայմաններում, երբ խախտված են շուրջ 10 սրբազան եպիսկոպոսների իրավունքները և ջնջված են նրանց թեկնածու լինելու հնարավորությունները, ես հարմար կնկատեմ, ի զորակցություն նրանց, նույնպես չներկայանալ իբրև թեկնածու: Ուղեցույցի սահմանափակումը պատրիարքարանի ապագայի համար վտանգ է ներկայացնում», – հայտարարել էր Գարեգին Բեքչյանը՝ մյուս երկու թեկնածուների հորդորելով ևս չառաջադրվել՝ հանուն հավասարության և արդարության:
Սակայն մյուս 2 թեկնածուները որոշեցին չբողոքել կանոնադրության դեմ և առաջադրվել։

Ընտրության նախնական արդյունքները

Ըստ հրապարակված նախնական տվյալների դեկտեմբերի 8-ին հաղթել են պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանին կողմնակիցները:  Վերջինները ստացել են 9008 ձայն, իսկ Արամ արք. Աթեշյանի կողմնակիցները 3529 քվե:
Նախնական արդյունքներից ելնելով՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք պատրիարքի ընտրությանը Մաշալյանին աջակից պատվիրակները թիվը 89 կլինի, իսկ Աթեշյանը ներկայացնող պատվիրակները՝ 12-ը, ևս մեկ հոգի ընտրվել է որպես անկախ պատվիրակ: Ընտրություններում 753 քվե անվավեր է եղել և 376 հոգի դատարկ ծրար է նետել քվեատուփը՝ այդ կերպ բողոք արտահայտելով պետության կողմից կիրառված սահմանափակումների դեմ:


Համայնքի մասնակցությունը ընտրություններին

Ըստ Նախաձեռնակ մարմնի կողմից ներկայացված տվյալների՝ ընտրությանը մասնակցել է  13704  ընտրող:
Դժվար է ասել սա մասնակացության բարձր ցուցանիշ է թե ոչ, քանի որ ընտրության իրավունք ունեցողների վերջնական թիվը հստակ չէ: Համայնքի անդամները նշում են, որ ընտրության իրավունք ունեն մոտավոր 35000-40000 հոգի: Որպես մասնակցության գնահատման ելակետ ընդունվում է 1998թ ընտրության ցուցանիշը: Այդ ընտրությանը մասնակցել 15807 հոգի և այս ցուցանիշին մոտ թիվը համարվում է գոհացուցիչ:



Ի՞նչ սպասել դեկտեմբերի 11-ին

Այն փաստը, որ աշխարհիկ պատվիրակերի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել են Սահակ Մաշալյանի աջակիցները, խոսում է այն մասին, որ դեկտեմբերի 11-ին պետք  չէ սպասել անակնկալների։ Ամենայն հավանականությամբ Պոլսի 85-րդ պատրիարքը կլինի Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Վերջինս արդեն կարելի է ասել նշում է իր հաղթանակը։ Նա արդեն հանդիպում է ունեցել համայնքի հետ, շնոհակալություն հայտնել։


Նախորդ Լուրը

Իսրայելի ՊՆ-ղեկավարը սպառնացել է Իրանին

Հաջորդ Lուրը

Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

Այլ Լուրեր

Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հասարակություն

Մարի Կույումջյանի «Երկրպագություն» օպերան առաջադրվել է 2026 թ․ GRAMMY մրցանակի

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)