ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) ապրիլի 21-ին Անկարային ծանուցել է, որ Թուրքիան պաշտոնապես հեռացվել է F-35 ծրագրից: Ամերիկյան կողմը չի մանրամասնել իր որոշումը:
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ համատեղ հուշագրի գործունեությունը, որը Թուրքիան ստորագրել էր 2007թ. հունվարի 26-ին, դադարեցվել է: Թուրքիան չի ընդգրկվել F-35 կործանիչների գնման նոր հուշագրի ստորագրման տեքստում: