10-08-2026 / 11:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը՝ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանին

2021/04/24 22:32
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հրապարակել է նախագահ Ռ․Թ․ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, որը նա հղել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանին։

Ողջունելով պատրիարքին և հայ համայնքի անդամներին՝ Էրդողանը ուղերձում նշել է․

«Հարգանքով ոգեկոչում ենք Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի հիշատակը, մեր ցավակցություններն ենք հայտնում նրանց թոռներին»։

Նշելով, որ անկախ էթնիկ, կրոնական, լեզվական և մաշկի գույնի տարբերություններից, բոլորն էլ մեծ մարդկային ընտանիքի անդամներն են, Էրդողանը գրել է․ «Այս հողերում դարեր շարունակ բոլորս միասին ապրում ենք խաղաղության մեջ և հանգիստ ենք գտնում լուսինով և աստղով զարդարված մեր կարմիր դրոշի ներքո։

Մեզ միասին պահողը ո՛չ շահն է, ո՛չ էլ հաշվարկը, այլ նույն երկրի, նույն արժեքների, նույն բարձրագույն իդեալների հանդեպ մեր կապվածությունն է։ Մեզ բոլորիս համար հպարտության աղբյուր է Թուրքիայի Հանրապետության հավասար, ազատ և հպարտ քաղաքացիներ լինելը։ Մեր ընդհանուր/համատեղ մշակույթը հարստացել, զարգացել է հայ համայնքի՝ ճարտարապետության, երաժշտության և արվեստի մեջ ունեցած ներդրումների, ինչպես նաև դաստիարակած բազմաթիվ բժիշկների, ինժեներների, իրավաբանների, գործարարների և արհեստավարժ մասնագետների գիտելիքի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Թույլ չենք տա, որ մոռացության մատնվի թուրքերի և հայերի՝ հարյուրամակներ տևած և մարդկության համար օրինակ դարձած համատեղ ապրելու մշակույթը։ Ոչ մեկին օգուտ չի բերել այն, որ քննարկումները, որոնք պետք է անեն պատմաբանները, երրորդ երկրների կողմից քաղաքականացվելով մեր երկրի դեմ միջամտության գործիք են դարձել։

Հավատում եմ, որ մեր ինքնությունը միայն մեր հոգու վրա անցյալի թողած ցավերի հիման վրա կառուցելը մեծ անարդարություն է նոր սերունդների նկատմամբ»։

Էրդողանն ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Նշելով, որ թուրքերն ու հայերն արդեն բոլոր խոչընդոտները միասին հաղթահարելու հասունություն պիտի ցուցաբերեն , Էրդողանը ընդգծել է․

«Ինչպես Դուք (դիմում է Մաշալյանին) էլ գիտեք, այս հարցում միշտ անկեղծ ենք եղել, հարցը մեր միջոցներով լուծելու համար ջանքեր ենք գործադրել։ Միշտ տարբեր առիթներով արտահայտել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Ղարաբաղի ճգնաժամի լուծումից հետո մեր այս կոչը մեկ անգամ էլ բարձրաձայն կրկնել ենք։ Նույն կոչը կրկնում եմ»։

Էրդողանն ուղերձը հետևյալ կերպ է ավարտել․

«Ուրախությունները և տխրությունները կիսելը, պատմությունից ճիշտ դաս քաղելով ապագան կառուցելը մեր ձեռքերում է։ Թուրքիան շարունակելու է կատարել այս հարցում իրեն բաժին հասած պարտականությունները։ Շնորհակալություն եմ հայտնում մեր ազգի անբաժանելի մաս հանդիսացող մեր հայ քաղաքացիներին մեր երկրի վարած այս պայքարում ցուցաբերած անկեղծ աջակցության համար։ Այս մտածումներով մեկ անգամ ևս հարգանքով ոգեկոչում եմ օսմանյան հայերին, որոնց կորցրեցինք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, կիսում եմ նրանց հարազատների ցավը, բոլորին փոխանցում եմ իմ սրտանց ողջույնները և սերը»։

Նախորդ Լուրը

ԱՄՆ նախագահի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Շնորհակալություն, նախագահ Բայդեն. Արմեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է Թրամփի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը

10/08/2026
Մերձավոր Արևելք

Հութիները հարվածել են Եմենի նավահանգստին և Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին․ կա 7 զոհ

10/08/2026
Իրան

Իրանցի պաշտոնյա. Հայաստանը կարող է առանցքային դերակատարում ունենալ «Հյուսիս-Հարավ», «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքներում

10/08/2026
Հաջորդ Lուրը

Շնորհակալություն, նախագահ Բայդեն. Արմեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է Թրամփի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը

10/08/2026

Հութիները հարվածել են Եմենի նավահանգստին և Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին․ կա 7 զոհ

10/08/2026

Էր Ռիադի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել

10/08/2026

Ադրբեջանում դատապարտված ռուսաստանցի ուսանողը դադարել է ճանաչել հարազատներին

10/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)