05-12-2025 / 03:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի փորձագետ. «Իրանի և Ռուսաստանի լռության ու անգործության պարագայում Բաքուն կփորձի շարունակել Սյունիքի օկուպացիան»

2021/05/19 19:09
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Իրան, Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք

Միջազգային հարաբերությունների հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ դրանք դիտարկելով Ադրբեջանի «ծավալապաշտական» և «օկուպացիոն» քաղաքականության տեսանկյունից:

Իրանական Irdiplomacy վերլուծական կայքում հրապարակված հոդվածում փորձագետն ընդգծել է, որ Բաքուն, օգտվելով այն իրավիճակից, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Պաղեստինի և Իսրայելի վրա, փորձում է առաջ տանել Հայաստանի տարածքի նկատմամբ իր ծավալապաշտական նկրտումները: Հոդվածի հեղինակն իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին լարվածության ֆոնին ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Իսրայելի ամուր հարաբերությունների վրա՝ շեշտելով, որ դրանք այնքան խորն են, որ Բաքուն անգամ ձևականորեն չի փորձում դատապարտել Պաղեստինի նկատմամբ Իսրայելի գործողությունները: Այս համատեքստում, իրանցի փորձագետը հետևյալ դիտարկումն է արել.

«Այս հանգամանքը հատկապես պետք է զգոնություն հաղորդի այն մարդկանց, ովքեր կարծում էին, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավումն ու Հայաստանի հետ Իրանի սահմանի կրճատումը չի հակասում Իրանի շահերին՝ միայն նրա համար որ, Ադրբեջանն իսլամական երկիր է համարվում»:

Մովահեդիանը շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի լռության ու անգործության պարագայում Բաքուն կփորձի շարունակել Սյունիքի օկուպացիան: Հեղինակն ընդգծել է, որ Թուրքիայի ու Իսրայելի ազդեցության տակ գտնվող Ադրբեջանից կախվածություն չունենալու տեսանկյունից Իրանի համար հայ-իրանական սահմանի գոյությունը անհրաժեշտություն է: Հոդվածում շեշտվել է, որ եթե ՌԴ-ն ուժեղ ներկայություն չապահովի ՀՀ սահմաններին, դա անելու են Ադրբեջանը, Թուրքիան ու Իսրայելը: Մովահեդիանը կարծիք է հայտնել, որ Իրանը ևս պետք է մասնակցի խաղաղապահ առաքելությանը, և ՌԴ հետ միասին պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Նախորդ Լուրը

«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Նիկոլ Փաշինյան

Հաջորդ Lուրը

Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը. Արմեն Սարգսյան

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը. Արմեն Սարգսյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)