04-12-2025 / 18:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպայի երկրների դեսպանները այցելել են հայ-ադրբեջանական սահման

2021/05/20 16:00
Անվտանգություն, Հայաստան

ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Սամվել Մինասյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական  Հանրապետության անդմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։

«Մայիսի 12-ին առավոտյան ժամը 7-ի դրությամբ նկատվել է ադրբեջանական զինված ուժերի զինվորականների տեղաշարժը Սև լճի տեղամաս։ Եվ իրադրության գնահատման արդյունքում պարզվել է, որ Սև լճի թիկունքային մասում առկա են փոքր ստորաբաժանումներ, որոնք, ըստ երևույթին, անցում են կատարել գիշերը։ Մինչև մայիսի 12-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները գտնվել են պետական սահմանի մոտակայքում և իրականացրել պետական սահմանի պահպանությունը։ Հակառակ կողմում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողներն են իրականացրել մարտական հերթապահություն։ 2020 թվականին դեկտեմբեր ամսին Ադրբեջանի և Հայաստան Հանրապետության զինվորականները  պետական սահմանի ճշգրտման ընթացքում տեղադրել են դրոշներ երկու կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մենք ենք տեղադրել, Ադրբեջանական Հանրապետության տարածքում՝ Ադրբեջանի զինվորականները»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 12-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն հատել են պետական սահմանը և 3-3,5 կմ խորացել Հայաստանի Հանրապետության տարածք։

«Նշված խորքում հայտնաբերվել են 200-250 զինծառայողներ տարբեր զորատեսակներից՝ և սահմանապահ զորքերից, և Ադրբեջանական Հանրապետության հատուկ զորքերի ստորաբաժանումներից»,- նշեց Մինասյանը։

Կորպուսի հրամանատարի խոսքով՝ այս պահի դրությամբ իրադրությունը վերահսկվում է։ «Մեր ստորաբաժանումները գտնվում են ելման դիրքերում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժումների հետ անմիջական շփման պայմաններում։  Մոտակայքում գտնվում են նաև բնակավայրեր, բնակավայրերում խուճապային իրավիճակ չկա, բոլորին հասկանալի է, որ իրադրությունը շտկման փուլում է»,- ասաց Մինասյանը։

Դեսպանները կորպուսի հրամանատարին ուղղեցին իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ արդյոք Ադրբեջանի կողմից սահմանին կոտակումներ կա՞ն: Կորպուսի հրամանատարը դրական պատասխանեց՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին նկատվել են կուտակումներ։ «Հետախուզական անօդաչու թռչող սարքեր նույնպես նկատվել են»,- հավելեց նա։

Միջոցառման ավարտից հետո դեսպաննեն ուղևորվեցին Սև լճի տարածք։

Նախորդ Լուրը

ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար. ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ զեկուցողին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ զեկուցողին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)