05-04-2026 / 11:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Աննախադեպ ակտիվ երկխոսություն,տնտեսական կապերի հաջող զարգացում. Լավրովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

2021/05/24 17:11
Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկած չունի, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգուն համապատասխան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Լավրովը հայտարարել է «Аргументы и Факты»-ին տված հարցազրուցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հաջողվել է արդյոք Ռուսաստանին պահպանել ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում նրա համար անբարենպաստ ելքը:

«Մեր երկիրը միշտ պատրաստ է ձեռք մեկնել եղբայրական հայ ժողովրդին: Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը ռազմական գործողությունների դադարեցմանը, գործարկել տարածաշրջանում իրադրության կարգավորման գործընթացը:

Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են: Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական աջակցությունը բարձր է գնահատվում հայ ընկերների կողմից»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարարը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: Ռուսաստանի և Հայաստանի միջև կա աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն բարձրագույն և այլ մակարդակներում։

«Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել: Մայիսի սկզբին տեղի ունեցավ իմ այցը Երեւան: Իրականացվում են միջխորհրդարանական փոխայցելություններ:

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման նպատակով Ռուսաստանը Հայաստան է մատակարարել մի քանի տասնյակ հազար դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութ: Քննարկում ենք հետագա աջակցության հարցը։ Հաջողությամբ զարգացնում ենք առևտրային և տնտեսական կապերը, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության հարցով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- եզրափակել է Լավրովը:

Նախորդ Լուրը

Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

Հաջորդ Lուրը

Հայաստանում ոչ հավաստի տեղեկատվության միջոցով հակաիրանական տրամադրությունների հրահրումը նպաստում է թշնամական օրակարգին

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը
Armenia Flag

Հայաստանում ոչ հավաստի տեղեկատվության միջոցով հակաիրանական տրամադրությունների հրահրումը նպաստում է թշնամական օրակարգին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)