13-07-2026 / 14:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կարևոր է գործընթացի վերջնարդյունքը, այլ ոչ դրա մասին շատախոսելը

2021/05/25 10:20
Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Ի վերջո, պետք է ձերբազատվենք համազգային բնավորության ամենաբացասական գծերից մեկից՝ անհամեմատելի է գործընթացի վերջնական արդյունքի կարևորությունը դրա մասին աջ ու ձախ խոսելու գայթակղությունիցԿասկածից վեր է, որ մերօրյա աշխարհում ԶԼՄ-ներն իրականացնում են նաև պետության և պետական կառույցների գործունեության վերահսկողության անգնահատելի գործառույթ։ Անհերքելի է նաև, որ այս գործառույթը ևս առավելագույնս նուրբ և գրագետ կերպով պետք է իրականացվի պետության համար անվտանգային առումով խոցելի ժամանակներում։ Քանի որ ակտիվացած հակամարտային իրավիճակի պայմաններում զուգահեռաբար ակտիվանում են նաև դրանց հոգեբանական և քարոզչական բաղադրիչները։

Հետպատերազմյան Հայաստանում և նոր դրսևորումներով շարունակվող հակամարտության պայմաններում, երբ երկրի անվտանգությունն իր բոլոր բաղադրիչներով, այդ թվում նաև՝ տեղեկատվական, գտնվում է չափազանց խոցելի իրավիճակում, այս ուղղությամբ տեղեկատվության տարածումը պետք է լինի չափազանց զգույշ, առավելագույնս ճշգրտված։Հետպատերազմյան իրողություններով պայմանավորված՝ ընդհանուր շահերի համադրման տրամաբանությամբ որակապես նոր բովանդակություն է հաղորդվել մի շարք դերակատարների հետ Հայաստանի հարաբերություններին՝ այդ թվում Ռուսաստանի, Իրանի, արևմտյան և արաբական որոշ երկրների և այլն։ Ծավալվում են տեսանելի և ստվերային՝ որոշ դեպքերում ռազմավարական կարևորության գործընթացներ, որոնց խափանումը թշնամական օրակարգի առանցքում է։Հայկական լրատվադաշտում վերոնշյալ թշնամական օրակարգին որևէ կերպ չնպաստելու հարցում պատասխանատվության իր բաժինն ունի տեղեկատվական ոլորտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր սուբյեկտ։

Ստեղծված պայմաններում պետության շահն ու անվտանգությունը շահարկելը, նեղ սուբյեկտիվ նպատակներով օգտագործելն արտաքին թշնամական քաղաքականությանը հավասար գործելաոճ է՝ դավաճանություն պետության հանդեպ։Նաև 160 հայ զինվորների իբր Իրանում գտնվելու վերաբերյալ թեմաները, անվտանգային ոլորտին առնչվող և նման բնույթի տեղեկատվությունը հրապարակվելուց առաջ պարտադիր պետք է անցնի ճշգրտման անհրաժեշտ փուլերով, ինչը կարող է արտահայտվել նաև նյութի վերջնական տեքստային տարբերակում, եթե դրա հանրայնացման անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, լինի։ Ի վերջո, որպես օրինակ, վերոնշյալ թեման և դրա ներկայացման ոճը հասարակական ընկալումներոիմ բարեկամական երկրին հավասարեցնում է թշնամուն. և դա վերջինի օրակարգն է։Նշված տրամաբանությունից դուրս ցանկացած տեղեկատվական գործընթաց համարժեք է պետական դավաճանության։ Ի վերջո, ո՞վ կարող է երաշխավորել, որ «սեփական արժանահավատ աղբյուրների» շարքում չեն կարող լինել թշնամու գործակալներ։ Ցավոք, ոչ ոք… հատկապես այնպիսի պայմաններում, որում հայտնվել ենք։Եվ, ի վերջո, պետք է ձերբազատվենք համազգային բնավորության ամենաբացասական գծերից մեկից՝ անհամեմատելի է գործընթացի վերջնական արդյունքի կարևորությունը դրա մասին աջ ու ձախ խոսելու գայթակղությունից։

Նախորդ Լուրը

ՀԱՊԿ-ում ձեռնարկում են հայ-ադրբեջանական սահմանին առաջացած խնդրի խաղաղ հանգուցալուծման քայլեր. Զասը՝ Հարությունյանին

Հաջորդ Lուրը

Իրանն ու Հայաստանն ընդլայնում են մաքսային համագործակցությունը

Այլ Լուրեր

Հայաստան

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կտեղակայի՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով

13/07/2026
MOSCOW, RUSSIA - MAY 25, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS

Россия. Москва. Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга по текущим вопросам внешней политики. Пресс-служба МИД РФ/ТАСС
Կարևոր

Զախարովա․ Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների փոխադարձ սերը

13/07/2026
Ժամանց

Հայտնի են ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների մասնակիցները

13/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանն ու Հայաստանն ընդլայնում են մաքսային համագործակցությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մահացել է Կատարի նախկին էմիր, «ժամանակակից Կատարի ճարտարապետ» շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանին

13/07/2026

Ադրբեջանը չի հրաժարվել Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությունից. Ալիև

13/07/2026

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կտեղակայի՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով

13/07/2026
MOSCOW, RUSSIA - MAY 25, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS

Россия. Москва. Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга по текущим вопросам внешней политики. Пресс-служба МИД РФ/ТАСС

Զախարովա․ Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների փոխադարձ սերը

13/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)