02-04-2026 / 08:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի բռնապետին պարբերաբար պետք է հիշեցնել Սադամ Հուսեյնի և Սլոբոդան Մելոշևիչի ճակատագրերի մասին. փորձագետ

2021/07/16 18:41
Ադրբեջան, Հայաստան, Տեսակետ

«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել հակահայ թշնամական հռետորաբանությունը, ատելության դրսևորումներն ու գործողությունները Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի նկատմամբ, այլ ավելի են խորացրել՝ բարձրացնելով որակապես նոր մակարդակի՝ ագրեսիվ գործողությունների և տարածքային հավակնությունների տարաբնույթ հակաիրավական դրսևորումներով»,- այս մասին Regionmonitor.com-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով օրերս Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների այցն Արցախի օկուպացված Շուշի քաղաք, ինչպես նաև պատերազմում մահացածների և հաշմանդամ դարձած անձանց ընտանիքների հետ հանդիպման ընթացքում Ի. Ալիևի հնչեցրած հակահայ հայտարարությունները։

Փորձագետի կարծիքով՝ Բաքվի վարչակարգի կողմից նման գործողությունները եզակի չեն, դրանք եղել են և, ավաղ, շարունակվելու են, քանի որ Ադրբեջանի բռնապետն այսօր իր զգալի ներդրմամբ մաս է կազմում համաթյուրքական դարավոր օրակարգի՝ հնարավորինս թուլացնել, մասնատել Հայաստանը, ստանալ նրանից՝ ինչ հնարավոր է։ Այնպես որ՝ թվացյալ խաղաղության մասին Բաքվից պարբերաբար հնչող հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան բոլոր ուղղություններով պարզագույն թոզ փչոցի։ Բայց դա հենց Ադրբեջանի համար կործանարար հետևանքներով հեռանկար պարունակող քաղաքականություն է։ Իսկ իր հավակնոտ ծրագրերը Բաքվի բռնապետը չի էլ թաքցնում՝ այդ մասին բարձրաձայնելով գրեթե  բոլոր թեմատիկ ելույթներում՝ ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքների՝ Սյունիքի, Երևանի, Սևանի նկատմամբ բացահայտ հավակնություններ։ Վերջին ելույթում «պատերազմի պատրաստվելու» և «Ադրբեջանի պատմական տարածքներ վերադառնելու» մասին լկտի ու ապակառուցողական հայտարարությունները, հատկապես 44-օրյա պատերազմը հենց Ադրբեջանի կողմից նախաձեռնելու Ալիևի խոստովանության ֆոնին, ոչ միայն անթույլատրելի են, այլև վտանգավոր և դատապարտելի, անգամ պատժելի։ Դրանք ուղիղ սպառնալիք են գործող միջազգային անվտանգության համակարգին։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հայտարարություններից բացի, շարունակաբար դիմում են սադրանքների՝ Հայաստանի հետ սահմանի տարբեր հատվածներում պարբերաբար հրահրելով ռազմական բախումներով։ Ինչպես, դա տեղի է ունենում վերջին օրերին, հանգեցնելով նաև մարդկանց զոհերին։

Նույնպիսի վերաբերմունքի է արժանի նաև Ադրբեջանի տնտեսական շրջանների շարքում «Ղարաբաղ» և «Արևելյան Զանգեզուր» տարածքների առանձնացումն ու անվանակոչումը, քանի որ արցախյան հակամարտությունը բնավ դեռևս կարգավորված չէ, իսկ Արևմտյան Զանգեզուրը՝ Սյունիքն ու Վայոց Ձորը ՀՀ սուվերեն տարածքներ են։ Եվ դրանց նկատմամբ Ալիևի չդադարող հավակնությունները, վստահաբար, կարող են շատ ծանր արժենալ Բաքվի բռնապետի համար՝ ճանապարհ հարթելով դեպքի քաղաքական վախճան։ Ի վերջո, պետք է հիշեցնել Ալիևին՝ ով և ինչպես պատժեց Սադամ Հուսեյնին՝ Քուվեյթ ներխուժելու համար կամ Սլոբոդան Մելոշևիչին՝ նախկին Հարավսլավիայի տարածքում ցեղասպան գործողությունների, միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու համար։ Նման ագրեսիվ գործողությունները, էթնիկ զտումները պատժելու համար առանցքային դերակատարում ունի միջազգային հանրությունը։ «Կարծում եմ՝ հայկական կողմերը պետք է աչքաթող չանեն Ալիևի նման որևէ քայլ, անուշադրության չմատնեն որևէ հայտարարություն՝ արձագանքելով և ամբողջ աշխարհին ի ցույց դնելով Բաքվի բռնապետի հանձագործ վարքագիծը»,- նկատեց Պետրոսյանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան չորս տասնյակ դիվանագետների Շուշի այցին, ապա այս և նմանատիպ գործողություններով ադրբեջանական իշխանությունները նպատակ են հետապնդում աշխարհին ի ցույց դնել իրենց «դարակազմիկ» հաղթանակը և համոզել հնարավորինս մեծ թվով գործընկերների, թե իբր արցախյան հակամարտությունը լուծվել է, որի մասին պնդում են միայն Բաքվում և Անկարայում։ Այն, որ այդկերպ Ադրբեջանի իշխանությունները խաբում են միայն և միայն սեփական հասարակությանը, ապացուցվեց հակամարտության կարգավորման առանցքային պատասխանատու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների և մի շարք այլ կարևոր պետությունների դեսպանների կողմից Շուշի այցի հրավերի համախոհաբար մերժումով։ Սա ակնհայտ ակնարկ է Ադրբեջանին, որ հակամարտությունը կարգավորված չէ, և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը։ Իսկ Շուշի այցելած դեսպանների շարքում բավականաչափ մտահոգիչ է տեսնելը որոշ բարեկամական և ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ մի քանի երկրների դեսպանների անունները։ Ուզում եմ հուսալ, որ նման որոշում կայացնելիս խորը վերլուծություն չի կատարվել՝ հաշվի առնելով խնդրի իրավական, բարոյական, զգացական նրբությունները, այլապես նման քայլը, գուցե պրագմատիկ հաշվարկ լինելով հանդերձ, առնվազն ոչ բարեկամական դիրքորոշում է Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ», – նշեց փորձագետը՝ հավելելով. «Այսուհետ Երևանը պետք է հետևողականորեն և շատ ավելի անկաշկանդ կերպով իր ուղերձները հասցեագրի ոչ միայն ոչ բարեկամական գործողությունների մասնակից երկրներին, այլև իրավասու միջազգային կառույցներին, քանի որ արցախյան հակամարտության և Հայաստանի սահմանների շուրջ ձևավորված իրողությունների պայմաններում միջազգային իրավունքը գործում է բացառապես հայկական կողմերի օգտին»։

Նախորդ Լուրը

Շառլ Միշելը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հետ

Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիան և Իրանը կշարունակեն բանակցությունները

Այլ Լուրեր

Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

31/03/2026
Հաջորդ Lուրը
SONY DSC

Սաուդյան Արաբիան և Իրանը կշարունակեն բանակցությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)