05-12-2025 / 06:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը. փորձագետը բացատրում է պատճառները

2021/07/23 13:42
Անվտանգություն, Հայաստան, Վրաստան

Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հիմնական պատճառներից մեկը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է, այդ թվում՝ պատերազմի հետևանքներն ու անձնակազմի հետ կապված խնդիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի հարցերով փորձագետ  Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով տարածված լուրին, որ Հայաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժություններին:

Նա նշեց, որ այն զորամիավորումները, որոնք Հայաստանի զինված ուժերի կողմից մասնակցում են նմանատիպ զորավարժություններին, համալրման կարիք ունեն:

«Ի վերջո, մենք ունենք թե՛ բավական լուրջ կորուստներ, թե՛ խնդիրներ, որոնք առաջացել են պատերազմի հետևանքով, և ըստ իս՝ դեռևս բավական լուրջ կարիք կա ներքին վերակազմավորման, որոշ խնդիրներ լուծելու, բարեփոխումներ անելու և դրանից հետո հասկանալու՝ ինչ և որ ուղղությամբ պետք է մեր բանակը շարունակի իր զարգացումը», – մեկնաբանեց վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ նախկինում էլ Հայաստանը մի քանի անգամ չի մասնակցել այս վարժանքներին:

Մյուս պատճառը առողջապահական խնդիրներն են՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

Ինչ վերաբերում է հնարավոր քաղաքական դրդապատճառներին՝ փորձագետներն առանձնացնում են «Agile Spirit»-ի այն առանձնահատկությունը, որ այս զորախաղերի սցենարով շատ հաճախ որպես պայմանական հակառակորդ է ընտրվում Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և այս տեսանկյունից միանգամայն պարզ է՝ ինչու է Հայաստանը չեզոքություն ցուցաբերում:

«Քանի որ ի տարբերություն «Noble Partner»-ի՝ «Agile Spirit»-ը մի քիչ այլ սցենարներ է նախապատրաստում, զորավարժություններն ավելի հարձակվողական կամ ավելի կոնկրետացված ուղղվածությամբ են իրականացվում, և բոլորին պարզ է՝ որպես հակառակորդ ում են այնտեղ դիտարկում, այդ պատճառով եթե «Noble Partner»-ի շրջանակներում լինում է հնարավորություն՝ մեր կողմը միշտ մասնակցել է, քանի որ ռազմական բժիշկներն են, այլ ստորաբաժանումներն են, ապա «Agile Spirit»-ի հետ կապված, ըստ սցենարի և հնարավորության, հայկական կողմը կա՛մ մասնակցել է, կա՛մ չի մասնակցել: Ուստի եթե ամփոփենք, ապա, նախ, պատերազմը և պատերազմի հետևանքները սահմանափակում են մեր հնարավորությունները, քանի որ կան լուրջ խնդիրներ, որոնք բանակում պետք է լուծվեն: Երկրորդը առողջապահական խնդիրներն են. իրավիճակն այսօր Վրաստանում բավական բարդ է, և իմ կարծիքով՝ այդքան էլ ճիշտ չէր լինի մասնակցելը», – պարզաբանեց մասնագետը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանի չմասնակցելը բացասաբար ազդի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վրա, վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ այս հարցում շատ մեծ դեր կարող է խաղալ Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

Իսկ Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին, Ջոնի Մելիքյանի կարծիքով, ունի քաղաքական հստակ ենթատեքստ. «Ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, որ պատերազմից հետո որոշ իրողություններ իրենց համար տարածաշրջանում փոխվել են, և իրենք այնքան «անկախ» են, ունեն հնարավորություն հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու, որ նույնիսկ այսպիսի իրավիճակներում կարող են իրենց թույլ տալ մասնակցել այդ միջոցառմանը, որը ինչ-որ ձևով կարող է ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթին վերաբերել, մանավանդ որ դրա մասին տեղեկությունը հրապարակվեց Պուտինի և Ալիևի հանդիպումից հետո»:

Այս շաբաթ ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ հայ զինվորականները չեն մեկնի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժություններին:

Նախորդ Լուրը

Թուրքիայի «խաղաղասիրության» հետևանքները

Հաջորդ Lուրը

Ադրբեջանական դատարանը ևս 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանական դատարանը ևս 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)