23-07-2026 / 03:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը

2021/08/09 13:43
Անվտանգություն, Հայաստան

Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին հաղորդում է Regionmonitor-ը՝ հղում անելով ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը:

Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը  ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող  սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվեց իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական  կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձան նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։

Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծեց ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրեց, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։

Նախորդ Լուրը

Ռուսաստանը մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացնի Հայաստանում

Հաջորդ Lուրը

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիները

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026
Հայաստան

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026
Անվտանգություն

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին

22/07/2026
Հաջորդ Lուրը

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)