05-12-2025 / 03:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Նիկոլ Փաշինյան

2021/08/24 12:17
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային է սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կամ զարգացումը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանում կայուն միջավայրի ձևավորման համար»,–ասաց նա և նշեց, որ մենք սահմանային ճշգրտման խնդիր ունենք նախկին Խորհրդային Միության մաս կազմող երկրների հետ։

«Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումներին»,–ասաց նա և նշեց, որ այսօր անկանոն իրավիճակը մի շարք սահմանային հատվածներում խոչընդոտ է դա մեկնարկելու համար։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՌԴ–ի խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում։

Փաշինյանը նկատեց, որ պատերազմի հանգամանքների պարզաբանելը հանրային հստակ պահանջ է և նոյեմբերի 9-ից հետո զինված ուժերի բարեփոխումները կառավարության օրակարգում են։ Նա շեշտեց, որ ՀՀ–ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը բարեփոխելու է ոչ թե ագրեսիայի համար, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «ՀՀ–ն տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու ոչ մի մտադրություն չունի»,–ասաց նա և նշեց, որ ՀՀ–ն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի։

«Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օր, ժամ, շաբաթը յոթ օր, տարվա մեջ 12 ամիս, իսկ սահմանի պաշտպանությունը պետք է վերապահվի սահմանային զորքերին։ Իսկ զինվորը պետք է գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին և զբաղված լինի պատրաստականությամբ։ Մեզ համար կարևոր է, որ զինծառայությունը ունենա պատշաճ գրավչություն և խոսքը ոչ միայն աշխատավարձերի, այլ սոցիալական երաշխիքների վստահելի համակարգ ստեղծելու մասին է»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ԱԱԾ բարեփոխումների մասին և նշեց, որ ԱԱԾ–ն պետք է լինի հակահետախուզական մարմին։ «Այս փոփոխությունների արդյունքում ԱԱԾ–ն էականորեն ուժեղանալու է»,–ասաց նա և նշեց, որ ԱԱԾ–ն այլևս կոռուպցիայի դեմ պայքարող մարմին չի լինի, քանի որ ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտե։

Նախորդ Լուրը

Աժ-ում մեկնարկել է Կառավարության ծրագրի քննարկումը. Ուղիղ

Հաջորդ Lուրը

Ադրբեջանցի պատմաբանները խճճվել են իրենց հորինած կեղծիքների մեջ

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանցի պատմաբանները խճճվել են իրենց հորինած կեղծիքների մեջ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)