Չորս թուրք գեներալներ կմիանան հատուկ հրամանատարական խմբին, որը կներկայացնի թուրքական զինված ուժերն Ադրբեջանում: Այս մասին հայտնում է «Կավկազինֆո»-ն՝ վկայակոչելով ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիեւին, գրում է haqqin.az-ը:
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանում հատուկ խմբի ղեկավար եւ փոխանցվել Թուրքիայի Գլխավոր շտաբի տրամադրությանը: Գեներալ Աբդուլլահ Գատիրչին նույնպես նշանակում է ստացել Էգեյան բանակի հրամանատարությունում եւ անցել Ադրբեջանի գծով հատուկ խմբի համատեղ կենտրոնի հրամանատարությանը: Գեներալ Էնդեր Գյուները նշանակվել է Հատուկ խմբի հրամանատարության գլխավոր շտաբի պետ: Դրան զուգահեռ փոխվել է նաեւ Բաքվում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդը: Նոր ռազմական կցորդ է նշանակվել գեներալ Զաքարիա Յալչինը:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ թուրքական լրատվամիջոցները նույնպես տեղեկատվություն էին տարածել այդ նշանակումների մասին: Ըստ տեղեկությունների՝ չորս գեներալների նշանակումով Բաքվում ավելացել է նաեւ Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների թիվը: