05-12-2025 / 03:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի փորձագետները՝ Բաքու-Թեհրան լարվածության մասին

2021/10/06 20:03
Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իրան-Ադրբեջան լարվածությունը, որն ուղեկցվում է նաև Իրանի սահմանային լայնածավալ զորավաժություններով, աչքի է ընկնում իրանական կողմի քարոզչական գրոհներով, որին մասնակցությունը պատկառելի ներկայացուցչական է՝ պաշտոնյաներից մինչև կրոնական գործիչներ:

Իրանի տեսակետն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ մտահոգություններն արտահայտում են նաև իրանցի փորձագետները, որոնք նաև մատնանշում են այն թիրախային ուղղությունները, որտեղ Իրանն ավելի առարկայական աշխատանքներ պետք է կատարի և ներկայություն ապահովի: Իրանցի փորձագետները շեշտել են այն հանգամանքը, որ Իրանը, ելնելով հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու սկզբունքից, միշտ փորձել է Ադրբեջանի գործողությունների նկատմամբ մտահոգություններն արտահայտել, իսկ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով: Որոշ փորձագետներ հիշեցրել են, որ Իրանը միշտ կողմ է արտահայտվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչը, սակայն, Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ չի գնահատում: Փորձագետները հիմնականում մատնանշել են Իսրայել-Ադրբեջան ջերմ հարաբերությունները, որոնք, իրենց կարծիքով, ուղղված են Իրանի դեմ:

ԻԻՀ նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վալի Քալեջին, անդրադառնալով Ադրբեջանում Իսրայելի ազդեցությանը, նշել է, որ նոր գրավված տարածքներում Իսրայելի ներկայությունը՝ անգամ շինարարական ընկերությունների տեսքով, Իրանի համար զգայուն հարց է, քանի որ Թեհրանի մտահոգությունն այն է, որ այդ ընկերությունները կարող են օգտագործվել իր դեմ լրտեսական ու դիվերսիոն գործողությունների համար:

Իրանի համար սպառնալիքների շարքում փորձագետները նշել են նաև Հայաստանի տարածքով «միջանցք» ստեղծելու հավանականությունը՝ ընդգծելով, որ այն կթուլացնի Իրանի աշխարհաքաղաքական հզորությունը: Նրանք մտահոգություն են հայտնել առ այն, որ Կովկասում Իրանի շահերի դեմ է գործում նաև ուժերի հավասարակշռության խախտումը, ինչը, ըստ նույն կենտրոնի մեկ այլ փորձագետ Դիակո Հոսեյնիի, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների, Թուրքիայի հավակնոտ ծրագրերի Ադրբեջանի մասնակցության շարունակման դեպքում կարող է խորանալ: Իրանցի մասնագետները մատնանշել են այն ուղենիշները, որոնց ուղղությամբ նման իրավիճակում Իրանը պետք է քայլեր կատարի: Մասնավորապես, Իրանը Կովկասում ուժերի հավասարակշռության ապահովման համար պետք է էլ ավելի խորացնի Հայաստանի հետ հարաբերությունները՝ տնտեսականից՝ մասնավորապես Հայաստանի այլընտրանքային ճանապարհի կառուցման համար ներդրումներ անելուց, մինչև ռազմական համագործակցություն, որն անգամ կարող է արտահայտվել Սյունքում ռազմաբազա տեղակայելու տեսքով:

Փորձագետներն իրենց վերլուծություններում Ադրբեջանին ակնարկել են նաև արտատարածաշրջանային ուժերի՝ հատկապես Արևմուտքի, Իսրայելի, որոշ դեպքերում նաև Թուրքիայի ազդեցության տակ ընկնելու հնարավոր հետևանքների մասին: Սպառնալիքի նմանվող հիշեցումների շարքում նշվել են Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցական ճանապարհի անխափան գործելու, Ադրբեջանում թալիշ փոքրամասնության գոյության հանգամանքները:

Նախորդ Լուրը

Մինսկի խմբի համանախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հարցի կայուն և խաղաղ լուծումը. Իտալիայի նախագահ

Հաջորդ Lուրը

Էրդողանը միջնորդել է Կարո Փայլանին զրկել անձեռնմխելիությունից

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Էրդողանը միջնորդել է Կարո Փայլանին զրկել անձեռնմխելիությունից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)