30-07-2026 / 16:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՊ-ի ձերբակալված ղեկավարը բացահայտել է, թե ինչպես են կարողացել կուտակել միլիարդավոր դոլարներ

2021/11/16 13:42
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիից հետո ամենաազդեցիկ ղեկավարը, ով ձերբակալվել էր Իրաքի անվտանգության ուժերի կողմից մեկ ամիս առաջ, բացահայտել է այն գաղտնիքներն ու մեթոդները, որոնց օգնությամբ կարողացել են կուտակել միլիարդավոր դոլարներ, գրում է Al Arabiya-ն:

Հաջի Համիդը, ով հայտնի է նաև Սամի Ջասիմ Մուհամմադ Ջաադա Ալ-Ջուբուրի կեղծանունով, խոսել է ԻՊ-ի ֆինանսների կառավարման մեթոդների և տնտեսական կարգավորման մեխանիզմների մասին, հատկապես երբ ստանձնել էր «Բեյթ ալ-Մալի» կառավարումը (բառացի թարգմանությամբ՝ «Գումարների տուն», որը կազմակերպության ֆինանսների կառավարման մարմինն էր):

Նա բացահայտել է, որ  ԻՊ-ը Նինվեի գործարարներից և մեծահարուստներից ստանում էր հոնորարներ՝ ամսական 500 հազար դոլարի չափով: Իսկ նրանք, ովքեր հրաժարվել են գումարները տրամադրել, դատապարտվել են մահվան:

Ալ-Ջուբուրին նաև հաստատել է, որ ԻՊ-ը նավթային մաքսանենգության և սև շուկայում դրա վաճառքի միջոցով կուտակել է ավելի քան մեկ միլիարդ դոլար:

Նրա խոսքով՝ 2016 թվականին ֆինանսական պատասխանատուի պաշտոնը ստանձնելու ժամանակ ԻՊ-ի բյուջեն կազմել է 250 միլիոն դոլար և 3 տոննա ոսկի, որոնք մեծամասամբ ստացվել են նավթի արտահանումից, իսկ մյուս մասը՝ մեծահարուստներից և ազդեցիկ գործարարներից առգրավվումից:

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը գնդակոծել է ՀՀ արևելյան սահմանագոտու հայկական դիրքերը․ ՊՆ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ռուբիոն Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է նավթի անխափան մատակարարումների հարցը

30/07/2026
Անվտանգություն

Ռուսաստանի հարձակման հետևանքով Ուկրաինայում առնվազն 8 մարդ է զոհվել

30/07/2026
ԱՄՆ

Նեթանյահուն Թրամփի հետ Իրանի դեմ ճնշումների ավելացման տարբերակներ է քննարկել

30/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը գնդակոծել է ՀՀ արևելյան սահմանագոտու հայկական դիրքերը․ ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ խոշոր տերությունների վեճերին միջամտել.Փաշինյան

30/07/2026

Ուկրաինայում պատերազմն արմատապես փոխել է ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականությունը

30/07/2026

1500 իրանցի կալանավոր հացադուլ է հայտարարել

30/07/2026

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների համար նոր բանագնաց է ընտրում

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)