10-07-2026 / 16:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունը նոյեմբերի 9-ի հրադադարի ամենակոպիտ խախտումն է. Եվրոպական խորհրդարան

2021/11/17 17:12
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ բացահայտ խոսել են Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, Հայաստանի սահմանները խախտելու ու հայ ռազմագերիների մասին, գրում է Sputnik Armenia-ն:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք երեկվա ծանր մարտերով, որոնք հետևել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության վերջին աճին։ Ադրբեջանի կողմից ենթադրյալ սադրանքներին ի պատասխան ձեռնարկած ռազմական գործողությունը համարվում է անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ամենավատ խախտումը մինչ օրս՝ թողնելով դեռևս չհաստատված թվով սպանված, վիրավոր և գերի ընկած զինվորներ»,– ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները դատապարտում են ապօրինի սահմաններ դնելու ցանկացած փորձ, ինչպիսին արձանագրվել է մայիսի 12-ից հետո` ադրբեջանական զորքերի հայկական տարածք ներխուժումից ի վեր։

«Մենք աջակցում և կոչ ենք անում բացել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությամբ, ինչը մեծապես շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Սա ներառում է կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի տեքստին և խուսափեն չափազանց ծավալուն մեկնաբանությունից»,– նշում են հայտարարության հեղինակները։

Այդուհանդերձ, նրանք նաև անհանգստություն են հայտնում հայկական քաղաքների ու գյուղերի հետ կապ ապահովող ճանապարհներին ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտների վերաբերյալ` հավելելով, որ նման վարքագիծը հակասում է եռակողմ հայտարարության ոգուն և անտեղի խոչընդոտում է տեղի քաղաքացիների կյանքը:

ԵԽ ներկայացուցիչները նաև մտահոգություն են հայտնում գերիների վերադարձի վերաբերյալ` փաստելով, որ բազմաթիվ հայ գերիներ դեռ պետք է ազատ արձակվեն։

«Մենք վերահաստատում ենք մեր դիմումը Ադրբեջանի իշխանություններին այս հարցով»,– նշում են նրանք` միաժամանակ հայկական կողմին էլ կոչ անելով փոխանակել ականապատ տարածքների քարտեզները, որպեսզի խաղաղ բնակիչները վերադառնան նախկին հակամարտությունների շրջաններ։

Նախորդ Լուրը

Պեսկով. Որոշակի փուլում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովն անհրաժեշտ կլինի

Հաջորդ Lուրը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

Այլ Լուրեր

Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
ԱՄՆ

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026
ԱՄՆ

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026
Հաջորդ Lուրը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)