25-05-2026 / 20:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն. Զախարովա

2021/11/18 09:45
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանը կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նպատակով: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։

«Միջնորդական այս ջանքերի արդյունքում կռիվներն ու բախումները դադարել են։ Լարվածությունը վերացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակվում է: Կոչ ենք անում երկու կողմերին էլ ցուցաբերել զսպվածություն, թույլ չտալ նոր միջադեպեր և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս երկրներին օգնել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման նպատակով:

«Վերջին իրադարձությունները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի անհապաղ մեկնարկի և դրան հաջորդող սահմանագծման կարևորությունը, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը՝ նախկինում ներկայացված ռուսական առաջարկների հիման վրա»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. երկկողմ համաձայնագրի մասին հարցին՝ Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր երկկողմ ու բազմակողմ պարտավորություններին:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է Զախարովան:

Նախորդ Լուրը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

Հաջորդ Lուրը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026
Հայաստան

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026
Հայաստան

ՀՀ-ն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

25/05/2026
Հաջորդ Lուրը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026

ՀՀ-ն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

25/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)