Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Սոչիում կհանդիպի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերը և իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից գործադրվող ջանքերը պաղեստինա-իսրայելական կարգավորման համար:
Ավելի վաղ Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիադ ալ-Մալիքին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ խորհրդակցությունների ընթացքում պաղեստինցի առաջնորդը նախատեսում է անդրադառնալ «մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` Պուտինի և Աբասի միջև բանակցությունները կսկսվեն կեսօրից։ Նախատեսվում է երկու ղեկավարների զրույց և զրույցի շարունակություն` աշխատանքային նախաճաշի ձևաչափով։