03-04-2026 / 20:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանին սպառնացող աշխարհաքաղաքական վտանգներն ու Հայաստանի հնարավոր մարտահրավերները

2021/12/20 12:28
Հայաստան, Մերձավոր Արևելք, Տեսակետ

Միաժամանակ մի քանի հեղինակավոր վերլուծական կենտրոնների գնահատականների համաձայն՝ մերօրյա աշխարհի ամենապայթյունավտանգ 3 հիմնախնդիրներն են Ուկրաինայի, Իրանի և Թայվանի շուրջ ձևավորված հակամարտային իրավիճակները։

Չնայած բոլոր երեքի պարագայում էլ իրականացվող ահռելի դիվանագիտական ջանքերին, այնուամենայնիվ, դրանց լիարժեք վերահսկելիության սանդղակը նվազագույն մակարդակում է՝ հաշվի առնելով բավականաչափ խայտաբղետ հակոտնյա շահերն ու ոչ լիարժեքորեն կառավարվող դերակատարների առկայությունը։

Վերոնշյալի համատեքստում ինչն է կարևոր Հայաստանի տեսանկյունից։ Նշված հիմնախնդիրներից առնվազն առաջին երկուսի ակտիվացումն ուղիղ անդրադարձ է ունենալու Հայաստանի վրա։

1. Ուկրաինական հակամարտության ակտիվացման պարագայում(բացի այդ տարածաշրջանում մեր հայրենակիցներին սպառնացող ուղիղ անվտանգային և մարդասիրական վտանգից) Ռուսաստանն իր առավելագույն ներուժը կենտրոնացնելու է այդ ուղղությամբ՝ գուցե նաև երկրորդական պլան մղելով Հարավային Կովկասը։ Հետևաբար նման պատեհ աշխարհաքաղաքական իրավիճակի սպասող Թուրքիան ու Ադրբեջանն առանց ավելորդ երկմտանքի փորձելու են ավարտին հասցնել Հարավային Կովկասում դեռևս չլուծած հարցերը՝ այդ թվում՝ Արցախի տարածքի մնացած հատվածի, նաև Սյունիքով անվտանգ միջանցքի խնդիրները։

2. Իսրայելի և Արևմուտքի կողմից Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծման ռազմական սցենարը մեծ հավանականությամբ կարող է առնվազն պայթյունավտանգ դարձնել նաև Իրանի հյուսիսային հատվածը՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքից հակաիրանական գործողությունների մեծ հավանականությունը։ Հայաստանի տեսանկյունից սա կարող է հանգեցնել ոչ միայն լրջագույն մարդասիրական ճգնաժամի, այլև տարածաշրջային պատերազմի՝ դրա երկրների սահմանների փոփոխության հավանականությամբ։ Վերոնշյալն առնվազն հպանցիկ անդրադարձ է այս տարածաշրջանում Երևանի վերահսկելիության շրջանակներից դուրս հնարավոր զարգացումների, որոնց դեպքում գործողությունների տարբեր սցենարները ՀՀ անվտանգային քաղաքականության օրակարգում պետք է լինեն արդեն այսօր։ Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Բաղդադում՝ ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ երկու հրթիռներ են արձակվել

Հաջորդ Lուրը

Իրանը զորավարժություններ է մեկնարկել Պարսից ծոցի ափին

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանը զորավարժություններ է մեկնարկել Պարսից ծոցի ափին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)