05-06-2026 / 00:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաղդադում՝ ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ երկու հրթիռներ են արձակվել

2021/12/20 12:09
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Դեկտեմբերի 19-ին Բաղդադի «Կանաչ գոտում», որտեղ տեղակայված է ԱՄՆ դեսպանատունը, երկու հրթիռներ են արձակվել, գրում է Al Hadath լրատվական կայքը:

Կայքի տեղեկացմամբ՝ հրթիռներից մեկը խոցվել է դեսպանատան C-RAM հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, իսկ մյուսն ընկել է «Կանաչ գոտու» մերձակայքում: Հրթիռակոծության հետևանքով տուժածներ չկան: Պատճառվել է միայն նյութական վնաս:

«Նվաճող փորձագետների բրիգադ» անվանումը կրող ոչ հայտնի խմբավորումը ստանձնել է հրթիռակոծության պատասխանատվությունը: Մասնավորապես ԶԼՄ-ներում տարածած հայտարարությունում այն հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերի դուրսբերման համար տրված վերջնաժամկետը մոտ է ավարտին, մինչդեռ այդ պայմանավորվածությունները դեռ չեն կատարվել: Այս խմբավորումը ավելացրել է, որ շարունակելու է դիմակայել ԱՄՆ ԶՈՒ-ին «ցավոտ» ավիրահարվածներով:

Հատկանշական է, որ վերջին ամիսներին Իրաքում գտնվող ամերիկյան ուժերը պարբերաբար ռազմական թիրախավորման են ենթարկվել: Նման գործողություններում ամերիկյան կողմը հաճախ մեղադրել է իրանամետ խմբավորումներին:

Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին Իրաքը հայտարարել էր միջազգային կոալիցիայի ռազմական առաքելության պաշտոնական ավարտի և երկրից դրա դուրսբերման մասին: 2014 թվականից ի վեր Իրաքում տեղակայված էր երեք հազար զինծառայողներից բաղկացած միջազգային կոալիցիա, որոնցից 2500-ը ամերիկացիներ էին: Նրանք Իրաքում պայքարում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:

Նախորդ Լուրը

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Հաջորդ Lուրը

Տարածաշրջանին սպառնացող աշխարհաքաղաքական վտանգներն ու Հայաստանի հնարավոր մարտահրավերները

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Լիբանանում ականանետային հարվածից ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվել

04/06/2026
ԱՄՆ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ ԱՄՆ պետդեպարտամենտ

04/06/2026
ԱՄՆ

Արաղչի. Բեյրութի վրա ցանկացած հարձակում պատերազմի լիարժեք վերսկսմանը կհանգեցնի

04/06/2026
Հաջորդ Lուրը

Տարածաշրջանին սպառնացող աշխարհաքաղաքական վտանգներն ու Հայաստանի հնարավոր մարտահրավերները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026

ՌԴ-ն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ-ին և Ադրբեջանին. Գալուզին

04/06/2026

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026

ԵՄ-ի օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդերլանդների հետ

04/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)