27-04-2026 / 11:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք պաշտոնյաներ են ժամանել Իսրայել՝ երկկողմ հարաբերությունների ջերմացման ֆոնին

2022/02/18 12:59
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի այցին ընդառաջ ժամանել է Իսրայել:

Թուրքական պավիրակության կազմում են Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և Թուրքիայի փոխարտգործնախարար Սադաթ Օնալը:

Կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունները, որոնք վերջին տասնամյակում լարված էին, սակայն վերջին շրջանում կարգավորման միտումներ են նկատվում:

«Մենք քննարկել ենք քայլերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար, ինչպես նաև նախագահ Հերցոգի այցը Անկարա»,- Army Radio-ի հետ զրույցում հայտարարել է Իբրահիմ Քալընը:

Համաձայն Իսրայելի արտգործնախարարության և նախագահի աշխատակազմի տարածած համատեղ հայտարարության՝ Հերցոգը նույնպես ողջունել է թուրք պաշտոնյաներին:

«Թուրքիան և Իսրայելը տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեն, ուստի երկուսն էլ համաձայնել են, որ հարաբերությունների վերականգնումը կարող է խթանել տարածաշրջանում կայունությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Հերցոգի այցն Անկարա բխում է երկու երկրների շահերից էլ:

Վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերություններում զգալի ջերմացում է նկատվում: Էրդողանը պարբերաբար երկկողմ համագործակցության վերաբերյալ հայտարարություններ է անում: Երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին 2010 թվականին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում պաղեստինցիներին: Իսրայելական զորքերը հարձակվել էին նավի վրա՝ թույլ չտալով, որ այն անցնի Գազայի հատված: Նավի ուղևորները փորձել են դիմակայել իսրայելցի զինվորներին: Ի պատասխան՝ զինվորները կրակ են բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Թուրքիայի 9 քաղաքացի:

Այս միջադեպից հետո երկկողմ հարաբերությունները դանդաղորեն բարելավվում էին, բայց կրկին խզվեցին 2018 թվականին, երբ Միացյալ Նահանգները իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխեց: Այս ամենից հետ Թուրքիան ևս մեկ անգամ հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից՝ դրդելով Իսրայելին պատասխան քայլեր ձեռնարկել:

Երկկողմ հարաբերությունների լարվածության պատճառներ է Թուրքիայի աջակցությունը «ՀԱՄԱՍ» պաղեստինյան կազմակերպությանը, որին Իսրայելը համարում է ահաբեկչական:

Բացի այդ՝ Իսրայելը Հունաստանի հետ համագործակցում էր նոր գազամուղի կառուցման աշխատանքներում, որով իսրայելական գազը մակատարարվելու էր Եվրոպային: Թուրքիան մշտապես դեմ է եղել այս նախագծին և առաջ է քաշել սեփական տարածքային հավանականությունը: Երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակարգը դադարեցրեց աջակցությունը գազամուղի կառուցմանը, Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ևս ցանկանում է ներգրավվել՝ ավելացնելով, որ «որոշակի առաջընթաց կա» այս նախագծում:

Նախորդ Լուրը

Ադրբեջանի ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԶՈՒ-ն ռմբակոծել է Ռաքքան

Այլ Լուրեր

ԱՄՆ

Հեռախոսազրույց են ունեցել Թրամփը և Էրդողանը

27/04/2026
Թուրքիա

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026
Թուրքիա

ԵԺԿ-ն կոչ է արել Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտությանը և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ

24/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԶՈՒ-ն ռմբակոծել է Ռաքքան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մոսկվայում կկայանա Արաղչի-Պուտին հանդիպում

27/04/2026

Փաշինյանը զորակցություն է հայտնել Թրամփին

27/04/2026

Հեռախոսազրույց են ունեցել Թրամփը և Էրդողանը

27/04/2026

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)