05-12-2025 / 05:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Դամասկոսը շուտով կարող է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները. Սիրիայի ԱԳՆ

2022/02/22 14:25
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիայի արաբական հանրապետությունը լիովին աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու որոշմանը: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման հարթակի կազմակերպած համաժողովում։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս որոշմամբ «ամրապնդվում է խաղաղությունը», միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը:

«Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններին։ Կարծում ենք, որ ստեղծված պայմանները կնպաստեն մեր համագործակցության ամրապնդմանը»,- հայտարարել է սիրիացի դիվանագետը:

Միկդադը հայտարարել է նաև, որ Դամասկոսը շուտով կարող է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները: Նա հիշեցրել է, որ հանրապետությունների ճանաչման գործընթացը պետք է իրականացվի խորհրդարանի կողմից՝ հաստատման ընթացակարգով։ Իսկ ճշտող հարցին՝ «ե՞րբ», նա պատասխանեց՝ «որքան հնարավոր է շուտ»։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրների քաղաքականությանը միայն այս կերպ կարելի է պատասխանել:

«Արևմտյան երկրները աջակցում են ահաբեկչությանը, օգտագործում են ուժային քաղաքականությունն այնտեղ, որտեղ ուզում են, իսկ որոշ դեպքերում ուժային քաղաքականության փոխարեն օգտագործում են այսպես կոչված փափուկ ուժ՝ աշխարհում իրավիճակը փոխելու՝  ի շահ իրենց գերիշխանության»,- ընդգծել է Միկդադը:

Նա նաև նշել է, որ երկուշաբթի Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում այդ հարցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է, սակայն դրանք տեղի էին  ունեցել մինչ Պուտինի հայտարարությունը՝ ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման վերաբերյալ:

Նախորդ Լուրը

Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

Հաջորդ Lուրը

Իրանն ու Կատարը երկու երկրները միմյանց կապող ստորջրյա թունել են կառուցելու

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանն ու Կատարը երկու երկրները միմյանց կապող ստորջրյա թունել են կառուցելու

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)