15-06-2026 / 05:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արևմուտքը հորինել է ուկրաինական ճգնաժամը՝ խաթարելու Ռուսաստանի ազգային անվտանգությունը. ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ

2022/02/24 15:48
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիան դատապարտում է Ռուսաստանի դեմ ուղղված թշնամական դիրքորոշումները՝ նշելով, որ արևմտյան որոշ երկրներ, մասնավորապես Միացյալ Նահանգները հորինել են ուկրաինական ճգնաժամը՝ խաթարելու Ռուսաստանի ազգային անվտանգությունը։ Նմա հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բասսամ Սաբաղը Ուկրաինայի ճգնաժամի շուրջ Գլխավոր ասամբլեայի հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Սիրիան մշտապես ընդգծել է միջազգային և տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ դիվանագիտության և երկխոսության կիրառմամբ, և աջակցել է կայունության և անվտանգության ապահովման բոլոր ջանքերին:

Մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Կիևի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրների բացասական միջամտությունները թշնամական միջավայր են ստեղծում  և խաթարում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատմական հարաբերությունները:

Անդրադառնալով Ղրիմում տիրող իրավիճակին՝ Սաբաղը հաստատել է, որ Սիրիայի դիրքորոշումը հիմնված է 2014 թվականի մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքների վրա, համաձայն որի՝ քվեարկության մասնակցողների 82%-ը ընտրել են Ռուսաստանի Դաշնության կազմում մնալը:

Նշենք, որ պաշտոնական Դամասկոսը պարբերաբար հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանին: Մասնավորապես Սիրիայի արտգործնախարար Ֆայսալ Միկդադը օրեր առաջ հայտնեց, որ Դամասկոսը աջակցություն է հայտնում Պուտինի՝ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչելու որոշմանը: Բացի այդ՝ Միկդադը երեկ Al-Suria և Al-Ekhbariya ալիքներին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ ռուս-սիրիական համագործակցությունը ռազմավարական և շարունակական բնույթ է կրում, իսկ դրա արդյունքները տարբեր ոլորտներում շուտով նկատելի կլինեն:

Նախորդ Լուրը

Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված

Հաջորդ Lուրը

Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)