Վրաստանի Առողջապահության նախարարությունը հունվարի 27-ից մեկնարկում է արշավ՝ կապված չինական կորոնովիրուսի ալիքի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Համաշխարհային առողջապահության կազմակերպության խորհրդատվությունների հիման վրա նախօրեին հետազոտող խմբերը սկսել են հերթապահել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Մասնագետները չափում են Չինաստանից ժամանած ուղևորների մարմնի ջերմաստիճանը:
Կնետրոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական գովազդները, թե ինչպես կանխել վիրուսի տարածումը:
Ուղիղ չվերթները Չինաստանից Վրաստան արգելվել են մինչև փետրվարի 1-ը, սակայն Գամկղրելիձեն նշում է, որ չինացիները ժամանում են տարբեր տրանզիտային չվերթներով: Նրա խոսքով՝ չինական Նոր տարվա տոնակատարություններիի հետ կապված առաջիկա ամիսների ընթացքում Չինաստանից Վրաստան կժամանի շուրջ 4-5 հազար մարդ: