17-08-2026 / 10:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրաքը կրկին չի կարողացել նոր նախագահ ընտրել․ քաղաքական ճգնաժամն ավելի է խորանում

2022/03/28 16:56
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Քաղաքական մի շարք ուժերի բոյկոտի պատճառով  Իրաքի խորհրդարանը մարտի 26-ին կայացած արտահերթ նիստում կրկին չկարողացավ նոր նախագահ ընտրել։

329 պատգամավորներից ներկա էին միայն 202-ը, ինչը բավարար չէ նոր նախագահ ընտրելու համար։ Ըստ Իրաքի սահմանադրության՝ նախագահի ընտրության համար անհրաժեշտ է Ներկայացուցիչների պալատի 329 անդամների երկու երրորդի քվեարկությունը։ Մինչդեռ 126 օրենսդիր բոյկոտել էր նիստը:

Մուկթադա Սադրը, ում գլխավորած դաշինքը խորհրդարանում զբաղեցնում է ամենաշատ տեղերը, հույս ուներ, որ խորհրդարանը կընտրի Ռեբեր Ահմեդին՝ քրդական հետախուզության վետերան և Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի գործող նախարարին:

Նշենք, որ ավելի վաղ խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ալ-Հալբուսին հայտնել էր, որ երկրի օրենսդիր մարմինը նախագահ է ընտրելու մարտի 26-ին։ Հրապարակված նոր ցանկի համաձայն՝ նախագահի պաշտոնի համար պայքարում էին 40 թեկնածուներ: Սակայն հիմնական հավակնորդները երկուսն են՝ երկրի գործող ղեկավար Բարհամ Սալիհը, ում թեկնածությունն առաջադրել է «Քուրդիստանի հայրենասիրական միությունը», և Ռեբեր Ահմեդը, ով առաջադրվել է «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» կողմից։

Հարկ է նշել, որ քաղաքական ճգնաժամն ավելի է խորանում Իրաքում։ Այսօր իրաքյանԶԼՄ-ները հայտնել են, որ մի շարք ցուցարարներ գրոհել են «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» շտաբը, ներս են մտել և հրդեհ առաջացրել։ Ըստ ԶԼՄ-ների՝ Իրաքի «անվտանգության ուժերը միջամտել են՝ փորձելով հանգցնել շտաբի ներսում բռնկված հրդեհը»։

Նախորդ Լուրը

Կարևոր է Ղարաբաղում ապահովել նախկինում ընդունված պայմանավորվածությունների իրականացումը. Պեսկով

Հաջորդ Lուրը

Միջուկային բանակցություններում համաձայնության հասնելու խոչընդոտը ԱՄՆ-ի առավելապաշտությունն է․ Իրանի ԱԳ նախարար

Այլ Լուրեր

Հայաստան

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապագայի վերաբերյալ որոշումը պետք է ընդունել ողջամիտ ժամկետում․Մասադիկով

17/08/2026
Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Հաջորդ Lուրը

Միջուկային բանակցություններում համաձայնության հասնելու խոչընդոտը ԱՄՆ-ի առավելապաշտությունն է․ Իրանի ԱԳ նախարար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Քուշները Եգիպտոսում հանդիպել է «Համասի» ղեկավարների հետ

17/08/2026

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապագայի վերաբերյալ որոշումը պետք է ընդունել ողջամիտ ժամկետում․Մասադիկով

17/08/2026

822 ԱԹՍ մեկ գիշերում. Կիևը ՌԴ դեմ ամենախոշոր հարվածներից մեկն է իրականացրել

17/08/2026

Թավրիզ-Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն

17/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)