19-06-2025 / 07:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները. Նիկոլ Փաշինյան

2022/04/13 11:05
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Մենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 13-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

«Այդ սկզբունքները հետևյալն են՝

փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում և հարգում,

միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում և դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ,

միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն,

սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա և դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

տրանսպորտային և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձևով քննարկել ենք, և արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձևավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով և այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է:

Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին և այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Փաշինյանն ընդգծեց՝ այս իրավիճակում կարևոր է արձանագրել մի շատ էական նրբություն:

«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ՀՀ վարչապետը:

Նախորդ Լուրը

Պատգամավորների մուտքն Արցախ արգելելը հակասում է եռակողմ հայտարարությանը․ ՀՀ ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, պրոցեսը շարունակում ենք այդ տրամաբանությամբ. Փաշինյանը՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման մասին

Այլ Լուրեր

Թուրքիա

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025
Անվտանգություն

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025
Անվտանգություն

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Հաջորդ Lուրը

Գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, պրոցեսը շարունակում ենք այդ տրամաբանությամբ. Փաշինյանը՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)