05-12-2025 / 06:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, պրոցեսը շարունակում ենք այդ տրամաբանությամբ. Փաշինյանը՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման մասին

2022/04/13 11:45
Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ արդյունքներ չունենա, մեծ է հավանականությունը, որ այն կլճանա. կողմերը պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, հայկական կողմը շարունակում է հենց այդ տրամաբանությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Սարգիս Խանդանյանի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին:

Պատգամավորը ընդգծեց՝ հայկական կողմը հստակ նշում է, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, սակայն երբեմն Թուրքիայի բարձրագույն իշխանության հայտարարությունները ընկալում են ստեղծում, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններով, ԼՂ-ի հիմնախնդրով:

«Այո, հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների: Մենք այդպես էլ ընկալում ենք, պրոցեսը շարունակում ենք այդ տրամաբանությամբ: Մենք նաև միջազգային մեր գործընկերների հետ քննարկումներում ասում ենք, որ տպավորություն ունենք, որ գործընթացը կարող է և արագ արդյունքներ չունենալ: Բայց, եթե գործընթացն արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացը կլճանա: Եվ մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, և մենք կարողանանք փոքր քայլերով առաջ շարժվել»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հասկանում են բոլոր ռիսկերը, խութերը:

Նա շեշտեց՝ միևնույն ժամանակ այդ տրամաբանությամբ պետք է խոսակցությունը շարունակվի, խոսակցությունը դառնա երկխոսություն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բավարա՞ր է գնահատում միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին, կա՞ արդյոք դիմադրություն գործընթացի նկատմամբ, Փաշինյանը դիմադրության մասով բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ միջազգային գործընկերների կողմից տեսնում են լիարժեք աջակցության ցանկություն: «Այլ բան, որ պետք է շատ զգույշ լինել այդ աջակցության գործիքների, ձևերի, չափերի մեջ, որովհետև, այնուամենայնիվ, խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է, և պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվել, բայց, իհարկե, այդ հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն միջազգային և տարածաշրջանի համատեքստի համար: Այնպես որ, մենք երկկողմ մակարդակով խոսակցությունը տանելով՝ պետք է օգտվենք նաև միջազգային աջակցությունից»,-եզրափակեց վարչապետը:

Նախորդ Լուրը

Կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները. Նիկոլ Փաշինյան

Հաջորդ Lուրը

Կարևորում ենք, որ ՌԴ խաղաղապահները ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերեն իրենց պատասխանատվության գոտուց. Փաշինյան

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Կարևորում ենք, որ ՌԴ խաղաղապահները ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերեն իրենց պատասխանատվության գոտուց. Փաշինյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)