Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է Լիբանանում ՀՀ դեսպանի հետ

125

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ին Բեյրութում  հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի   և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ հանդիպմանը ծավալված  ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են հայությանը հուզող օրակարգային հարցեր, Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության հեռանկարները։