14-09-2026 / 16:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

2026/04/24 15:45
Կարևոր, Հայաստան, ՌԴ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնել է «Արմենպրես»-ը։

Հայտարարության մեջ նշվել է․ «Այսօր մենք խոնարհվում ենք 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անզեն, անմեղ մարդկանց նկատմամբ իրականացված դաժան կոտորածը, որոնց սպանել, վիրավորել և տեղահանել են իրենց հարազատ քաղաքներից ու գյուղերից, ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի բորբոքումը, ազգայնականությունն ու քսենոֆոբիան։

Կցանկանայի նշել, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Արդեն 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ պատմության նոր փուլում՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։

Մենք համոզված ենք, որ մարդկանց զանգվածային ոչնչացման և ազգային հատկանիշով տեղահանման քաղաքականությունը որևէ արդարացում չունի և չի կարող ունենալ, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի։

Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները դարձել են չսպիացող վերք բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած աղետը միավորել է մարդկանց, որոնք ցուցաբերել են ավանդույթներին հավատարմություն, իմաստություն և խիզախություն։ Համոզված եմ, որ նաև հետագայում Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն իրենց ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները։

Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք»։

Նախորդ Լուրը

Հայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա. Լիբանանի նախագահ

Հաջորդ Lուրը

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

Այլ Լուրեր

Հայաստան

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026
Հայաստան

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026
Անվտանգություն

Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում 4 մարդ է զոհվել

14/09/2026
Հաջորդ Lուրը

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սիրիայի մի շարք քաղաքներում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել

14/09/2026

Եվրոպայում գազի գինը հասել է 2022 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

14/09/2026

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026

Իրանի միջուկային գործակալության ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել Ավստրիա

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)