Ռուսական զորքերը սեպտեմբերի 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Օդեսային, Զապորոժիեին և Կրիվոյ Ռոգին։ Հարձակումների հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, ևս 35-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է «Deutsche Welle»-ն։
Օդեսայում ռուսական հրթիռի հարվածի հետևանքով վնասվել է բազմահարկ բնակելի շենք։ Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի տվյալներով՝ վիրավորվել է 17 մարդ:
Զապորոժիեի մարզի պաշտպանության խորհրդի համանախագահ Իվան Ֆեդորովի խոսքով՝ զոհվել է 2 մարդ, ևս 11-ը վիրավորվել են, իսկ Կրիվոյ Ռոգում ռուսական զորքերը մի քանի ուղղություններից բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել արդյունաբերական ձեռնարկության։ Հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել։








