Հայազգի պատգամավորն ընտրվել է Լիբանանի խորհրդարանի բյուրոյի անդամ

153

Լիբանանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի և Հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին ընտրվել է խորհրդարանի բյուրոյի անդամ:

Նշենք, որ հայազգի Հակոբ Բագրատունին արդեն երկրորդ անգամ է ընտրվում բյուրոյի անդամ:

Իր հերթին Լիբանանի նախագահ Միշել Աունը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանը կկարողանա հաղթահարել ֆինանսական և տնտեսական ճգնաժամը:      

«Հուսով եմ, որ նոր խորհրդարանը կկարողանա դիմակայել առկա մարտահրավերներին և նպաստել Լիբանանը տնտեսական և սոցիալական ճգնաժամից դուրս բերելուն՝ մշակելով անհրաժեշտ օրենսդրություն և օրենքներ՝ տնտեսական աշխուժացման հասնելու համար»,- հայտարարել է Աունը:

Այս մասին Աունը ասել է Բաաբդայի պալատում խորհրդարանի նորընտիր խոսնակ Նաբհի Բերիի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա էին փոխխոսնակ Էլիաս Բու Սաաբը և խորհրդարանի բյուրոյի չորս նոր անդամներ՝ Ալեն Աունը, Միշել Մուսան, Հակոբ Բագրատունին և Քարիմ Քաբարան։