Ո՞վ կլինի Լիբանանի հաջորդ վարչապետը

118

Լիբանանում նոր վարչապետի ընտրության շուրջ խորհրդարանական խորհրդակցությունները ամենայն հավանականությամբ սկսվելու են հաջորդ շաբաթ:

Լիբանանյան ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ խորհրդակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթվա կեսերին՝ խորհրդարանի հանձնաժողովների անդամների ընտրություններից հետո:

Ինչ վերաբերում  է թեկնածուներին, ապա գործող վարչապետ Նաջիբ Միկաթիի թեկնածությունը նույնպես հավանական է համարվել: Բացի նրանից՝ նշվել են այլ հավանական թեկնածուների անուններ, մասնավորապես ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչ Նաուաֆ Սալամի, Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբի և բիզնեսմեն Սամիր Ալ-Խաթիբի թեկնածությունը:

Ավելի վաղ Միկաթին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ չի ցանկանում վերընտվել և առաջարկել էր պատգամավորներ Աշրաֆ Ռիֆի, Աբդուլ Ռահման Բիզրի և տնտեսագետ Ամեր Բիսաթին թեկնածությունը: