ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջիկայում ծրագրում է մեկնել Սաուդյան Արաբիա և հանդիպել թագաժառանգ Մուհամմադ բըն Սալմանի հետ:
Բայդենի առաջին այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն հավանաբար տեղի կունենա այս ամսվա վերջին, հայտնել է Associated Press-ին մոտ կանգնած անձը՝ այլ մանրամասներ չհաղորդելով: Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահը կայցելի նաև Իսրայել:
Ուշագրավ է, որ հինգշաբթի «ՕՊԵԿ+»-ը (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն+ Ռուսաստան) Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հայտարարել էր, որ ավելի շատ նավթ կարտահանի ամբողջ աշխարհում էներգիայի թանկացման պատճառով:
Իսկ Սպիտակ տունը բարձր էր գնահատել Սաուդյան Արաբիայի պատրաստակամությունը՝ «ՕՊԵԿ+»-ի կողմից ավելի շատ նավթ արտահանելու պարտավորության ապահովման համար: Բայցի այդ՝ Բայդենը գովաբանել էր սաուդցիներին Եմենի հետ ութամյա պատերազմում հրադադարի երկարաձգման շուրջ համաձայնության գալու համար:
Ավելի վաղ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցները «ՕՊԵԿ+» խմբին առաջարկել էին նավթի արդյունահանումն ավելացնել: Փաստացի ՕՊԵԿ-ի երկրները համաձայնել են այս առաջարկին՝ հայտարարելով, որ հուլիս և օգոստոս ամիսներին կբարձրացնեն արդյունահանումը օրական 648,000 բարելով: